Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները

Լուրեր

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները

02 Սեպտեմբեր 2022 | Լուրեր | Էնդոսկոպիա | Թևոս Հարությունի Սարգսյան

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է PENTEX ընկերության վերջին սերնդի 7010i մոդելի պրոցեսորով, տեսահամակարգով, ZOOM (ԶՈՒՄ) էնդոսկոպերով, որոնք այսօր աշխարհում նորագույնն են համարվում: Ներկայում կենտրոնում գործում են բոլոր հնարավոր ախտորոշիչ, վիրաբուժական, բուժական էնդոսկոպիկ ծառայությունները, ներառյալ՝ կապսուլային էնդոսկոպիան:

I sqan(Այ-սքան)թվային ռեժիմի շնորհիվ հնարավոր է հստակ տեսնել անոթային ձևափոխությունները, ինչը հաստ աղու և ստամոքսի ուռուցքների վաղ ախտորոշման ժամանակ ապահովում է լավագույն արդյունք:

ԶՈՒՄ էնդոսկոպերը տարբերվում են136 անգամ ավելի հստակ օպտիկական ԶՈՒՄ ֆունկցիայի հագեցվածությամբ, որի շնորհիվ գաստրոսկոպը կամ կոլոնոսկոպը,փաստացի,վերածվում է մանրադիտակի: Այս էնդոսկոպով հետազոտության ժամանակ հնարավոր է՝թե՛ բորբոքային, թե՛ ուռուցքային փոփոխությունները տեսնել նույնիսկ հյուսվածքաբանական մակարդակով և որևէ գոյացության առկայությունն ախտորոշել հնարավորին վաղ:

«Նաիրի»բժշկական կենտրոնում իրականացվում են նաև բոլոր հնարավոր էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունները՝ հաստ աղու և ստամքսի գոյացությունների հեռացում, կերկրափողի վարիկոզ լայնացած անոթների լինգավորում, մարսողական համակարգի ստենտավորում և այլն:

Կենտրոնը համալրվել է նաև դուոդենոսկոպով, որի օգնությմանբ կիրականացվեն էնդոսկոպիկ միջամտություններ նաև լեղուղիների վրա(ԷՌԽՊԳ, ԷՊՍՏ, լեղուղիների ստենտավորում):

Հարկ է նշել նաև, որ հետազոտություններն այսուհետև իրականացվելու են ոչ թե օդի այլ ածխաթթու գազի կիրառմամբ`թեթևացնելով բուժառուի տհաճ զգացողությունները և նվազագույնի հասցնելով բարդությունների առաջացումը:

«Նաիրի» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր ամիս իրականացվում է շուրջ 400 հետազոտություն: Դրանք մեծմասամբ իրականացվում են ներերակային անզգայացման պայմաններում, բուժառուն միջամտության հետ կապված որևէ անհարմարություն, տհաճություն չի զգում, և գործողությունից անմիջապես հետո արթնանում և գնում է տուն:

Կենտրոնում գործում է նաև գաստրոէնտերոլոգների և վիրաբույժների մասնագիտացված թիմ, և ցանկացած ախտորոշիչ կամ բուժական հարց լուծվում է թիմային աշխատանքով:

Կենտրոնի թե՛ էնդոսկոպիկ, թե՛թերապևտիկ ծառայությունների աշխատանքը համապատասխանում է միջազգային ուղեցույցներին և իր որակով ու արձանագրված հաջողություններով չի զիջում ամերիկյան կամ եվրոպական կենտրոնների էնդոսկոպիկ ծառայություններին:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն