Լուրեր
Ակնաբուժական կլինիկայում օգտագործվում է մանկահասակ երեխաների անկոնտակտ ախտորոշման եզակի սարք
06 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբուժություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում անցկացնում է երեխաների տեսողության լիակատար համալիր ախտորոշում, ճշգրիտ ախտորոշում են կատարում տարիքից անկախ, այդ թվում՝ նորածինների.
- անհասների ռետինոպատիա
- շլաչքություն
- կարճատեսություն
- աստիգմատիզմ
- ամբլիոպիա
- պտոզ (բնածին, ձեռքբերովի)
- կատարակտա (բնածին, ձեռքբերովի):
Ամբլիոպլիայի, կարճատեսության, շլաչքության ամբուլատոր բուժումը կատարվում է հետեւյալ սարքերով՝ Ամբլիոկոր, Սինոպտոֆոր, Մակուլոխթանիչ, Eye համակարգչային ծրագրեր, Պլեոպտիկա 2+б Relax:
Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում օգտագործվում է Plusoptix եզակի սարքը, որը Հայաստանում նմանօրինակը չունի եւ թույլ է տալիս անկոնտակտ եղանակով ախտորոշել մանկահասակ երեխաների աչքի պաթոլոգիան:
2013 թվականից «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայի աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքը կրում է կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Էդուարդովիչ Ավետիսովի անունը:
Ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով՝ +374 10 502 522, +374 91 555 156, 8900:
Նմանատիպ հոդվածներ
-
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
23 Փետրվար 2017
-
Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում ակնաբուժական կլինիկայում
28 Փետրվար 2017
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն