Գլխավոր / Լուրեր / Զարկերակային գերճնշում

Լուրեր

Զարկերակային գերճնշում

03 Ապրիլ 2023 | Լուրեր | Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում | Վիկտոր Ռուբենի Տեր-Գրիգորյան

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է:

Գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է 140/90 մմ ս․ս․ և ավելի ։ 

Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ 

Գերճնշումը ինսուլտիսրտամկանի ինֆարկտիսրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաներիծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։

 Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կարող է հանդիսանալ կյանքի տևողության կրճատման պատճառ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։

Գերճնշումը հազվադեպ է ուղեկցվում որևէ ախտանիշով և սովորաբար այն հայտնաբերվում է ծրագրված բժշկական հետազոտությունների (սկրինինգ) միջոցով կամ առողջական այլ խնդրի պատճառով բուժօգնության դիմելու արդյունքում։ 

Զարկերակային գերճնշման ախտանշաններն են՝

 Սակայն այս ախտանիշերն ավելի շատ կապված են ուղեկցող տագնապային վիճակի հետ, քան թե արյան բարձր ճնշման։

 

Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝

  •  կերակրի աղի քիչ օգտագործումը
  • մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ), 
  • ֆիզիկական վարժանքները,
  • քաշի նվազեցումը
  • ալկոհոլի օգտագործման սահմանափակումը
  • մեծահասակների մոտ մարմնի նորմալ քաշի պահպանում (օրինակ՝ մարմնի քաշի ցուցիչը՝ 20–25 կգ/մ2)

 

Գարնան շրջանում հատկապես մեծահասակների մոտ ճնշման տատանումների արդյունքում նկատվում է ինքնազգացողության վատթարացում : Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում անցնել պլանային սքրինիգային հետազոտություն :

Նաիրի ԲԿ-ում առկա են ցանկացած տարիքի համար նախատեսված սքրինինգային ծառայությունների լիարժեք փաթեթներ:

 

Վստահեք մեզ Ձեր առողջությունը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն