Լուրեր
Երակային և զարկերակային անվտանգ վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում
01 Ապրիլ 2019 |Լուրեր | Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա | Գարիկ Սուրենի Սարգսյան
«Նաիրի» բժշկական կենտրոնը` լինելով առաջատար կլինիկաներից, հավատարմորեն պահպանում է իր այցելուների համար ժամանակակից պայմանների ապահովումն ու բարձրակարգ սպասարկումը: Բարեբախտաբար, առայսօր բոլոր ծառայություններում աշխատանքներն ընթացել են հարթ ու արդյունավետ ելքով:
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն անմասն չի մնում թվարկած սկզունքներից եւ համարվում է ոլորտում առաջատարն ու լավագույնը: «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը մասնագիտորեն մանրամասնում է, թե պացիենտն ինչո՞ւ է իրենց վստահում:
- «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի արդյունավետ բուժմանը և վիրահատական միջամտությանը:
- Կոնսերվատիվ և վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
- Բաժանմունքում բուժվում և վիրահատվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները, թրոմբային բարդություները:
- Իրականացվում են զարկերակային համակարգի ռեկոնստրուկտիվ և բարդ դեպքերի վիրահատություններ, երակային համակարգի հետ կապված բոլոր վիրահատությունները:
- Անոթային հիվանդություններից բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում խրոնիկական դեպքերը, զարկերակային անանցանելիությունը, աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդությունները, անոթային ծռվածության շտկումները, զարկերակային և երակային գոյացությունները:
- Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի էսթետիկ տեսքը: Երակային ախտաբանության մեջ լազերային միջամտությամբ այս մոտեցումը նորագույն է՝ կատարել վիրահատություն առանց կտրվածքի, դուպլեքս հետազոտության հսկողությամբ՝ երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:
- Շաքարային դիաբետի հետեւանով առաջացած անոթային խնդիրների բուժումը և վիրահատություններն իրականացվում են համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ:
Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքերի տեսքով: Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս անոթային խնդիրները լուծվում են համակարգված՝ մի քանի մասնագետների հետ համատեղ (էնդոկրինոլոգ, էնդովիրաբույժ, անոթային վիրաբույժ եւ սրտաբան): Նման պացիենտներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը: Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում են վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները: Մեր նպատակն է փրկել հիվանդի ոտքը, որպեսզի չհասնի բարդագույն աստիճանի:
Նմանատիպ հոդվածներ
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում
31 Հուլիս 2020
Մկանային ցավեր ոտքերում
09 Հունվար 2023
Հանկարծակի առաջացած գլխապտույտ
01 Ապրիլ 2020
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
11 Հոկտեմբեր 2018
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
16 Դեկտեմբեր 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն