Լուրեր
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում և բուժում
18 Սեպտեմբեր 2018 | Լուրեր | Ակնաբուժություն
Նորմայում արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման դեպքում մասսամբ կամ ամբողջությամբ խախտվում է արցունքի արտահոսքը վերոնշյալ խողովակով: Այս դեպքում արցունքը կուտակվում է արցունքապարկում, այտուցվում եւ բորբոքվու, երբեմն ինֆեկցիա ձեռք բերում:
Արցունքատար խողովակների խցանում է հանդիպում 100 նորածնից 6-ի մոտ: Մեծահասակների մոտ արցունքատար խողովակների խցանումը հազվադեպ է պատահում եւ առաջանում է տարիքային փոփոխությունների ու վնասվածքների հետեւանքով:
Արցունքատար խողովակների խցանման առաջին ախտանշանները երեւան են գալիս արցունքահոսքի արտահայտվածության տարբեր աստիճանով: Արցունքատար խողովակների խցանումների դրսեւորումները կարող են վատանալ վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություններից հետո: Արցունքատար խողովակների խցանման պատճառը մեծահասակների շրջանում, որպես կանոն, կապված է հիմնական հիվանդության կամ վնասվածքի հետ: Օրինակ՝ այն կարող է առաջանալ արցունքատար խողովակները ծածկող հյուսվածքների հաստացման, հյուսվածքների կազմության կամ քթոսկրի կառուցվածքի խանգարման հետեւանքով կամ քթի շրջանում կատարված վիրահատությունից հետո որպես բարդություն:
Եթե վարակումը տեղի է ունենում աչքի դրենաժային համակարգում, կարող է կարմրություն կամ այտուց առաջանալ աչքերի կամ քթի շուրջը: Դրանից բացի, աչքերի անկյուններում կարող է կուտակվել դեղնավուն արտադրություն, եւ կոպերը կարող են իրար կպչել: Ծանր դեպքերում ինֆեկցիան կարող է տարածվել կոպերի եւ աչքերի շուրջը գտնվող հատվածների վրա:
Դրանից բացի, ախտանշանները կարող են ավելի նկատելի լինել քամու, ցրտի եւ արեգակի վառ լույսի ազդեցությունից հետո:
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշումը կատարվում է հիվանդության պատմության եւ ֆիզիկական զննման հիման վրա: Դրանից բացի, կարող են օգտագործվել մի քանի թեստեր արցունքի քանակը չափելու եւ հայտնաբերելու համար, թե որքանով է նորմալ աչքերից արցունքի արտահոսքը:
Հայաստանում միայն «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում է կոնտրաստային դակրիոգրաֆիա կոչվող ինովացիոն մեթոդով ճշգրիտ որոշվում արցունքատար խողովակների նեղացման տեղադրությունը եւ աստիճանը:
Բուժման մեթոդները
Եթե բուժման կոնսերվատիվ մեթոդներն արդյունավետ չեն, ապա իրականացվում է արցունքատար խողովակների ինտերվենցիոն կամ վիրաբուժական շտկում:
Զոնդավորում, որը հիմնված է արցունքատար խողովակի խցանման միջով զոնդն անցկացնելու վրա՝ այն բացելու համար: Զոնդավորումը արցունքատար խողովակի խցանում ունեցող 100 երեխայից 90-ի խողովակը հաջողությամբ բացում է: Մեծահասակների դեպքում այն պակաս արդյունավետ է:
Ինտուբացիա, որի դեպքում արցունքահոսքի մեջ սիլիկոնային խողովակ է տեղադրվում, որպեսզի քթի խոռոչ արցունքի կողմնատար ուղի ստեղծվի:
Քթի խոռոչի խորքում քթոսկրի ծակում, որպեսզի բաց ուղի ստեղծվի եւ մեծանա քթի խոռոչ մտնող ուղու անցումը:
Գլանանոթային դակրիոցիստոպլաստիկայի դեպքում մանրաչափ անոթը, որն ամրացվում է զոնդին, օգտագործվում է արցունքատար խողովակը բացելու համար:
Էնդոսկոպիկ եւ լազերային դակրիոցիստորինոստոմիա: Այս միջամտության դեպքում նոր արցունքատար խողովակ է ստեղծվում քթի խոռոչ լուսավորող գործիքների եւ ծայրին միկրոխցիկ ունեցող ճկուն խողովակի փոխանցման օգնությամբ:
Մեծահասակների շրջանում արցունքատար խողովակի խցաման դեպքում վիրաբուժական միջամտության տեսակը կախված է խողովակի խցանման պատճառից եւ կարող է պարունակել վերեւում թվարկված տարբերակներից ցանկացածը:
Խորհրդատվության եւ ընդունելության գրանցման համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 10 502 522, +374 91 555 156, 8900:
Դիտեք մեր youtube-ի ալիքով:
Նմանատիպ հոդվածներ
-
Վատացել է լսողությունը. գուցե պատճառը ծծմբային խցա՞նն է
23 Օգոստոս 2021
-
Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ
14 Հունվար 2020
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն