Լուրեր
Մաշկի բազալբջջային քաղցկեղ (բազալիոմա)
28 Փետրվար 2022 | Լուրեր | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան
Մաշկի քաղցկեղը աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Իսկ մաշկի քաղցկեղի տեսակներից ամենատարածվածը բազալբջջային քաղցկեղն է:
Բազալբջջային կարցինոման (բազալիոմա) զարգանում է դանդաղ և սկզբում այն կարելի է շփոթել հասարակ փոքր վերքի, սպիի կամ ակնեի հետ: Ամենից հաճախ առաջանում է գլխի և պարանոցի շրջանում:
Բազալիոման արտաքինից կարող է բնորոշվել հետևյալ նշաններով.
- վարդագույն կամ մուգ գույնի գոյացություն, որը ունի փոքրիկ փոսություն մեջտեղում
- խոց, որը չի լավանում երկար ժամանակ կամ էլ նորից կրկնվում է
- փոքր ինչ արտափքված կարմիր բիծ, որը կարող է նման լինել խալի, գորտնուկի կամ այլ անվտանգ գոյացության
Բուժումը հիմնականում վիրաբուժական է:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն