Լուրեր
Արագ, պարզ և հասանելի․ « Նաիրի» ԲԿ- ում լաբորատոր հետազոտությունը րոպեների հարց է
03 Ապրիլ 2023 | Լուրեր | Լաբորատոր ախտորոշում | Թամարա Վանիկի Գալստյան
«Նաիրի» ԲԿ- ի լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի անալիզատորների շնորհիվ՝ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական հետազոտություններ` տարբեր կենսաբանական նյութերում:
Լաբորատորիայում գործում է շտապ ախտորոշման համակարգ` վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության պացիենտների համար: LIMS համակարգի ներդրմամբ՝ թվայնացվել է աշխատանքային գործընթացը:
Պարբերաբար իրականացվում է լաբորատոր հետազոտություններիի որակի ներքին հսկողություն:
Լաբորատորիան հագեցած է ոլորտի առաջատար արտադրողների նորագույն սարքավորումներով։
Վերջին ձեռքբերումներից հատկապես առանձնանում են`
Cobas Pure վերլուծիչը, որում միավորված է կենսաքիմիական և իմունաբանական հետազոտություններ:
Sysmex (UC-3500 UF-4000) մեզի ընդհանուր հետազոտություն իրականացնող ավտոմատ վերլուծիչը,որը ներառում է կենսաքիմիական և մեզի նստվածքի ավտոմատ հետազոտման ֆունկցիաները՝ տրամադրելով ավելի քան 32 ցուցանիշ հաշված րոպեների ընթացքում, ներառյալ ալբումին/կրեատինին ցուցանիշ,մանրէների առկայություն և տիպ:
Մանրէաբանական հետազոտությունները « Նաիրի» ԲԿ- ի լաբորատորիայում իրականացվում են` ավտոմատացված (Vitek 2 Compact) վերլուծիչի օգնությամբ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ առավել ծավալուն տվյալներ՝ օգտագործելով եվրոպական առաջատար ընկերություննում (BioMerieux , Liofilchem ) արտադրած պատրաստի մանրէաբանական միջավայրեր, հակասնկային և հակամանրէային դիսկեր:
Նմանատիպ հոդվածներ
-
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
16 Դեկտեմբեր 2022
-
Հանկարծակի առաջացած գլխապտույտ
01 Ապրիլ 2020
-
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն
19 Նոյեմբեր 2021
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն