Գլխավոր / Լուրեր / Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք

Լուրեր

Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք

11 Հոկտեմբեր 2018 | Լուրեր | Ուրոլոգիա

Հիվանդ Ե.Տ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներից մինչև 270/130 մմ.ս.ս., գլխացավերից: Համալիր հետազոտվել է: Իրականացվել է որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ: Ախտորոշվել է աջ մակերիկամի կիստա` մոտավորապես 7 սմ: 05.2016թ. իրականացվել է վիրահատություն. աջակողմյան լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա:

Վիրահատության իրականացման տեխնիկական դժվարությունը և պոտենցիալ վտանգը պայմանավորված էր աջ մակերիկամի անատոմիական տեղակայման առանձնահատկությամբ (գտնվում էր անմիջապես ստորին սիներակի հարևանությամբ): Լապարոսկոպիկ վիրահատությունների իրականացման բազմամյա փորձը թույլ տվեց վիրահատությունն իրականացնել՝ խուսափելով հնարավոր բարդություններից:

Զարկերակային ճնշումը կայունացել է 130/80 մմ.ս.ս. մակարդակի վրա՝ առանց դեղորայքային օժանդակության: Հյուսվածաբանորեն ախտորոշվել է աջ մակերիկամի կիստա: Նմանատիպ վիրահատություններից հետո քիչ կարևոր չէ նաև կոսմետիկ արդյունավետ արդդյունքը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել 2-րդ օրը` բավարար վիճակում:






Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն