Գլխավոր / Լուրեր / Եվրոպական փորձի ներդրում «Նաիրի» բժշկական կենտրոնում

Լուրեր

Եվրոպական փորձի ներդրում «Նաիրի» բժշկական կենտրոնում

18 Փետրվար 2020 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա | Արամ Սամվելի Չոմոյան

Էնդոկրին վիրաբույժ Արամ Սամվելի Չոմոյանը, երկշաբաթյա վերապատրաստում է անցնել Պիզայի համալսարանական հիվանդանոցի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում, որը գլխավորում է աշխարհահռչակ էնդոկրին վիրաբույժ Գաբրիելե Մատերացին ( #GabrieleMaterazzi):

Կլինիկան առաջատար է վահանաձև և հարվահանաձև գեղձի տարբեր հիվանդությունների բուժման ոլորտում, որտեղ իրականացնվում է տարեկան 5000 վիրահատություն:

Մեր մասնագետը հնարավորություն է ստացել իր առօրյա մասնագիտական գործընթացում կիրառել առաջատար կլինիկայի փորձը, ինչին նպաստում է նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն