Լուրեր
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
02 Օգոստոս 2019 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Նյարդային համակարգի ուռուցքներ | Արման Պարգևի Հակոբյան
Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից, շարունակում ապրել իր առօրյա կյանքով, իսկ ուռուցքն օրեցօր ոչնչանում է։
Ահա այս մեթոդին էր նվիրված վերապատրաստման մասնագիտական ժողովը Գերմանիայի Քյոլն քաղաքում, որին մասնակցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանը:
Մասնակցության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություններ Գերմանիայի բժիշկների և բիոֆիզիկների հետ և վերջիններիս օգնությամբ մեթոդը ներդրվելու է նաև ՀՀ-ում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Մենք կանենք ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ անց այն հասանելի լինի նաև մեր բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
-
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ
06 Սեպտեմբեր 2022
-
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում
06 Օգոստոս 2020
-
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը
26 Դեկտեմբեր 2019
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն