Լուրեր
Կլինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա
29 Սեպտեմբեր 2022 |Լուրեր | Մամոգրաֆիա | Հարութ Շաբուրյան
Պացիենտը դիմել է մեզ՝ հաշվի առնելով տարիքը, ժառանգական ծանրաբեռնվածությունը (քրոջ մոտ կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղ) կատարվել է սկրինինգային մամոգրաֆիա: Հետազոտման պահին գանգատներ չի ունեցել:
Մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել է աջ կրծքագեղձի կենտրոնական հատվածում 9 մմ չափով խմբավորված միկրոկալցիֆիկատների դաշտ: Կատարվել է նաև ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ միկրոկալցիֆիկատների դաշտը տեսանելի չի եղել:
Նման դեպքում իրականացվում է ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա՝ մամոգրաֆիայի հսկողության տակ:
Վակուումային սարքի միջոցով ( BARD Encor)՝ 7G ասեղով, կատարվել է ստերոտակտիկ վակուումային բիոպսիա՝ տեղային անզգայացմամբ: Բիոպսիայի միջոցով վերցված հյուսվածքները կրկին ենթարկվել են մամոգրաֆիկ հետազոտման, որի մեջ տեսանելի են եղել միկրոկալցիֆիկատները ՝ այսինքն բիոպսիան հաջող է կատարվել: Վերցված հյուսվածքները ուղարկվել են հյուսվածաբանական հետազոտության:
Հյուսվածաբանական հետազոտության արդյունքում պացիենտի մոտ ախտորոշել է Ductal carcinoma in situ (DCIS), զրոյական աստիճանի քաղցկեղ:
Կատարվել է ասեղային լոկալիզացիայով, կուրծք-պահպանողական վիրահատություն՝ հեռացվել է միայն ախտահարված հատվածը: Կատարվել է ներվիրահատական հյուսվածաբանական հետազոտություն՝ հեռացված հատվածի եզրերում ուռուցքային բջիջներ չեն դիտվել:
Ժամանակակից մամոգրաֆիկ հետազոտությունները և նորագույն մեթոդների կիրառումը թույլ են տալիս հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ՝ զրոյական աստիճանում: Այս փուլում հայտնաբերելու դեպքում պացիենտն ազատվում է քիմիաթերապիայից և բուժման ծանր ընթացքից:
Նմանատիպ հոդվածներ
Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է
06 Հունիս 2023
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն
19 Նոյեմբեր 2021
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը
29 Օգոստոս 2022
Կոնտրաստային մամոգրաֆիա
18 Հոկտեմբեր 2022
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ
30 Օգոստոս 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն