Գլխավոր / Լուրեր / Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով

Լուրեր

Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով

26 Հուլիս 2021 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Պացիենտը դիմել է ընդունարան՝  գանգատվելով ցավի առկայությունից էպիգաստրալ շրջանում, դիսկոմֆորտի զգացողությունից, սրտխառնոցից, փսխումից և ընդհանուր թուլությունից։

Կատարվել են կլինիկո-լաբորատոր հետազոտություններ՝ ԿՏ, ՄՌՏ, որոնց արդյունքում ախտորոշվել է փայծաղին և մակերիկամին սերտ հարող ենթաստոմաքսային գեղձի պոչի սոլիդ կիստոզ գոյացություն` 4,5-5 սմ չափերով։

Հիվանդի մոտ առկա էր ճարպակալում, հասակը կազմում էր 155 սմ, քաշը՝ 110 կգ (BMI-ն՝ 45,8 կգ/մ²):

Կատարվել է ուռուցքի հեռացում` լապարոսկոպիկ եղանակով (Radical Antegrade Modular Pancreatosplenectomy):

Վիրահատությունն իրականացվել է պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ և առանց բարդությունների։ Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն