Գլխավոր / Լուրեր / Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով

Լուրեր

Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով

30 Սեպտեմբեր 2019 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ | Մարսողական համակարգի ուռուցքներ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան | Տիգրան Անդրանիկի Ադամյան | Ֆելիքս Գեորգիի Մելիքսեթյան

«Նաիրի» բժշկական կենտրոնում` Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ կատարվում են ստամոքս-աղիքային համակարգի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ եղանակով, միջազգային բոլոր չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան:

Լապարոսկոպիկ վիրահատություններն առավել արդյունավետ են, քանի որ տեղի են ունենում բարձր տեսանելիության հնարավորությամբ: Եթե լապարասկոպիկ վիրահատությունները համեմատենք ավանդական բաց եղանակի հետ, ապա առավելություն է նաև այն, որ այս պարագայում հետվիրահատական շրջանում հիվանդն արագ է ապաքինվում. հենց վիրահատության օրը կամ հաջորդ օրը նա կարող է քայլել, ինչը նաև նպաստում է բորբոքման հավանականության նվազեցմանը:

Այս վիրահատությունները տարածաշրջանի կլինիկաներում դեռևս գրեթե չեն կատարվում: «Նաիրի» բժշկական կենտրոնի վրաց գործընկերներն իրենց պրակտիկայում կերակրափողի, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների լապարոսկոպիկ մեթոդով վիրահատություններ առայսօր չեն իրականացրել:

«Նաիրի» ԲԿ-ում կատարվում են ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա, հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություն, որն, ի դեպ, ընդունված է որպես բուժման միջազգային ոսկե ստանդարտ հաստ աղու քաղցկեղի դեպքում:

Հաջողությամբ իրականացվում են ստամոքսի կարդիալ, դիստալ հատվածի ուռուցքների, քաղցկեղների լապարոսկոպիկ վիրահատական միջամտություններ, տոտալ գաստրէկտոմիա՝ լիմֆոդիսեկցիայով, ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքների դեպքում` լապարասկոպիկ պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա: Հաստ աղու տարբեր շրջանների բոլոր ուռուցքների վիրահատական բուժումը ՝ սիգմայի, ռեկտումի, լայնական հաստաղու, կույրաղու, նույնպես իրականացվում են լապարոսկոպիկ եղանակով:

Մեծ հաջողություններ են գրանցվել անալ շրջանի ուռուցքների բուժման գործընթացում: Այդ վիրահատությունները դարձյալ կատարվում են լապարոսկոպիկ մեթոդով, պահպանողական, առանց ստոմայի: Իրականացվում են տրանսանալ էնդոսկոպիկ մեզոռեկտումէկտոմիա: Դրանք լապարոսկոպիայի հետ համակցված վիրահատություններ են, որոնք բավականին արդյունավետ են այդ շրջանի ուռուցքների ժամանակ:

Վիրահատությունների բաց կամ փակ տարբերակների ընտրությունը կապված է ուռուցքի տեսակից, տեղակայումից, խոշոր և մագիստրալ անոթների ընդգրկվածությունից, բջջաբանական հետազոտության արդյունքից:

Նախքան վիրահատությունն այդ ամենը քննարկվում է, հետո միայն որոշում կայացվում` ինչպես պետք է կազմակերպել բուժման գործընթացը. սկզբում վիրահատությունը, հետո՞ քիմիոթերապիան, թե՞` հակառակը:

Վիրահատության ընթացքում «Նաիրի» բժշկական կենտրոնում օգտագործվում են գերժամանակակից սարքեր: Օրինակ, Covidien, Ethicon ընկերությունների արտադրության կարող գործիքներն առավել արդյունավետ են և նպաստում են վիրահատության արագ ընթացքին:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն