Լուրեր
Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է
16 Հուլիս 2021 | Լուրեր | Ակնաբուժություն
Այն ցուցված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ, և իրականացվում է 20-45 տարիքային խմբում:
Ինչպե՞ս պատրաստվել
Լազերային կորեկցիայի դեպքում հատուկ ցուցումներ չկան:
Լազերային կորեկցիայից վեց ամիս առաջ և հետո հարկ է խուսափել հղիության պլանավորումից:
Կանանց խորհուրդ է տրվում նախքան միջամտությունը մեկ օր չդիմահարդարվել:
Նախքան կորեկցիան պետք է անցնել լիարժեք հետազոտություն՝
- վիզոմետրիա (տեսողության ստուգում),
- ավտոռեֆրակտոմետրիա (համակարգչային հետազոտություն),
- կերատոմետրիա՝ եղջրաթաղանթի կորության շառավիղի ստուգում,
- կերատոտոպոգրաֆիա՝ կերատոկոնուսը հերքելու համար:
Ներակնային վիճակը հետազոտելու համար իրականացվում են բիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, իսկ կարճատեսության դեպքում ցանցաթաղանթի վիճակը գնահատելու համար կատարվում է ակնահատակի զննում:
Ախտորոշման և վիրահատության տևողությունը
Ախտորոշումը կարող է տևել մեկ օր:
Վիրահատության բուն ընթացքը և նախապատրաստական աշխատանքները տևում են 15-20 րոպե: Լազերային ներազդեցությունն աչքի վրա տևում է ընդամենը վայրկյաններ:
Վիրահատությունն իրականացվում է ըստ ցուցումի՝ Ֆոտոռեֆրակցիոն եղանակով կամ լեյսիկ մեթոդով։
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո պացիենտը կլինիկայում անց է կացնում 30 րոպե: Ընդհանուր վիճակը գնահատելուց և բժշկի կողմից ցուցումներ ստանալուց հետո գնում է տուն:
Երկրորդ վիրահատության կարիք կարող է առաջանալ բարձր կարճատեսություն կամ հեռատեսություն ունեցող անձանց մոտ։
«Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում է վերջին սերնդի, գերարագ լազեր, որը անվտանգ է, կարող է շտկել ամենանուրբ խանգարումները և եղջերաթաղանթի փոփոխությունները:
Մեր կենտրոնից պացիենտները հեռանում են գոհունակ:
Նմանատիպ հոդվածներ
-
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր
04 Մայիս 2021
-
Տեսողության լազերային շտկում
15 Հուլիս 2024
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն