Գլխավոր / Լուրեր / Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է

Լուրեր

Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է

16 Հուլիս 2021 | Լուրեր | Ակնաբուժություն

Այն ցուցված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ, և իրականացվում է 20-45 տարիքային խմբում:

Ինչպե՞ս պատրաստվել

Լազերային կորեկցիայի դեպքում հատուկ ցուցումներ չկան:

Լազերային կորեկցիայից վեց ամիս առաջ և հետո հարկ է խուսափել հղիության պլանավորումից:

Կանանց խորհուրդ է տրվում նախքան միջամտությունը մեկ օր չդիմահարդարվել:

Նախքան կորեկցիան պետք է անցնել լիարժեք հետազոտություն՝

  • վիզոմետրիա (տեսողության ստուգում),
  • ավտոռեֆրակտոմետրիա (համակարգչային հետազոտություն),
  • կերատոմետրիա՝ եղջրաթաղանթի կորության շառավիղի ստուգում,
  • կերատոտոպոգրաֆիա՝ կերատոկոնուսը հերքելու համար:

Ներակնային վիճակը հետազոտելու համար իրականացվում են բիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, իսկ կարճատեսության դեպքում ցանցաթաղանթի վիճակը գնահատելու համար կատարվում է ակնահատակի զննում:

Ախտորոշման և վիրահատության տևողությունը

Ախտորոշումը կարող է տևել մեկ օր:

Վիրահատության բուն ընթացքը և նախապատրաստական աշխատանքները տևում են 15-20 րոպե: Լազերային ներազդեցությունն աչքի վրա տևում է ընդամենը վայրկյաններ:

Վիրահատությունն իրականացվում է ըստ ցուցումի՝ Ֆոտոռեֆրակցիոն եղանակով կամ լեյսիկ մեթոդով։

Վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո պացիենտը կլինիկայում անց է կացնում 30 րոպե: Ընդհանուր վիճակը գնահատելուց և բժշկի կողմից ցուցումներ ստանալուց հետո գնում է տուն:

Երկրորդ վիրահատության կարիք կարող է առաջանալ բարձր կարճատեսություն կամ հեռատեսություն ունեցող անձանց մոտ։

«Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում է վերջին սերնդի, գերարագ լազեր, որը անվտանգ է, կարող է շտկել ամենանուրբ խանգարումները և եղջերաթաղանթի փոփոխությունները:

Մեր  կենտրոնից պացիենտները հեռանում են գոհունակ:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն