Լուրեր
Ողնաշարի կարկամության և ցավի բուժում. COSMAN RF
25 Հունվար 2019 |Լուրեր
Սպոնդիլոարթրոզը հիվանդություն է, որն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ախտահարման հիմնական նշաններից է սուր ցավ առավոտյան անկողնուց վեր կենալիս, որը մասնակի անցնում է քայլելուց 10-15 րոպե հետո: Այս հիվանդները նշում են, որ ցավը հիմնականում ուժեղանում է նստած ժամանակ կամ մի դիրքով երկար պառկելուց հետո:
Պարանոցի շրջանում ախտահարումների ժամանակ հիվանդները նշում են մշտական լարվածություն և ցավի զգացում: Նման դեպքերում խիստ արդյունվետ է բուժումը, որը մենք առաջարկում ենք իրականացնել Cosman RF-ի տեխնոլոգիայի օգնությամբ: Այսպես ռենտգեն հսկողության տակ դեպի ախտահարված հոդագլխիկներ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ: Այս ամենը կատարվում է վիրահատարանում, ռենտգեն հսկողության տակ: Էլեկտրոդների ճիշտ դիրքը որոշվում է ստիմուլիացիայի փորձով, որից հետո կատարվում է դեներվացիա, ինչի հետևանքով վերանում է ցավի զգացումը:
Որպես կանոն, միաժամանակ կատարվում է չորս հոդերի դեներվացիա: Հիմնական արդյունքը զարգանում է առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո այն ամրապնդելու համար ցուցված է բուժական ֆիզկուլտուրա և որոշ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդությունների ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով
23 Սեպտեմբեր 2019
Մկանային ցավեր ոտքերում
09 Հունվար 2023
Ողնաշարի թեքվածությունների բուժում
17 Հունիս 2022
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ
04 Հոկտեմբեր 2019
Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ
30 Հունվար 2019
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն