Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» ԲԿ համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով

Լուրեր

«Նաիրի» ԲԿ համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով

06 Դեկտեմբեր 2018 | Լուրեր | Համակարգչային տոմոգրաֆիա | Կոստան Սամվելի Ղալումյան

«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ ռադիոլոգիական հետազոտություններ։

Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., ռադիոլոգ Կոստան Ղալումյանի խոսքով, այս սարքն իր տեսակով ԱՊՀ տարածաշրջանում միակն է, որը` նախորդ սերնդի համակարգչային տոմոգրաֆների համեմատ, թույլ է տալիս ստանալ գերճշգրիտ բարձորակ պատկերներ` ճառագայթման դոզան նվազեցնելով 4-6 անգամ, հետազոտության ժամանակահատվածը կրճատելով 1.5 անգամ, որի շնորհիվ նաև նվազագույնի հասցնելով հետազոտության ընթացքում օգտագործվող կոնտրաստանյութի քանակը:

«Ի տարբերություն մյուս մուլտիսպիրալ համակարգչային ախտորոշիչ սարքերի, SIEMENS Healthineers-ը հնարավորություն է տալիս առավել դետալային ուսումնասիրել օրգանիզմում առկա ախտաբանական փոփոխությունները: Այս առումով սարքն անգնահատելի է, մասնավորապես, ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ժամանակ ախտաբանության զարգացումն ամենավաղ փուլերում հայտնաբերելու համար։


Սարքը նորագույն ինժիներական լուծումների շնորհիվ հնարավարություն է ընձեռում կրկնակի կրճատել հետազոտության ժամանակը, ինչը առավել հարմարավետ է կլաուստրոֆոբիայով տառապող պացիենտների համար: Դրան հետևում է նաև ճառագայաթման ժամանակի կրճատումը: Օրինակ. ամենաերկարատև ու հաճախակի իրականացվող հետազոտությունը (կրծքավանդակ, որովայն, կոնքի խոռոչ) 64 շերտանի պարույրով սարքի դեպքում տևում է 12-13 վայրկյան, իսկ 128 շերտանի պարույրով սարքի դեպքում՝ 5-6 վայրկյան»։

Նորագույն ինժիներական լուծումները նաև ստեղծում է հնարավորություն հետազոտել բարձր քաշ ունեցող (մինչև 170 կգ) պացիենտներին, ինչը նախորդ սերնդի տոմոգրաֆների դեպքում սահմանափակ էր:

Ըստ Կ. Ղալումյանի՝ նոր սարքը հնարավորություն է տալիս նաև կրճատել ներարկվող կոնտրաստանյութի քանակը, և դրանից հետազոտության որակը չի տուժում:

«Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացնելու համար ներարկվող կոնտրաստային նյութն ունի որոշակի հակացուցում, սակայն այս դեպքում նշված խնդիրը լուծվում է. նվազագույն կոնտրաստանյութի ներարկում` առանց պատկերի որակական փոփոխության:


Ցածր ճառագայթման ռեժիմով իրականացվում է թոքերի ՀՏ հետազոտություն (Low Dose), որը գրեթե հավասարազոր է թոքերի ֆլուորոգրաֆիային, միաժամանակ, բազմապատիկ անգամ գերազանցելով նրան` տեղեկատվությամբ: ԱՄՆ-ում օգտագործվում է որպես սկրինինգ մեթոդ` թոքի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերման նպատակով, և ցուցված է ամերիկյան ուռուցքաբանների համար նախատեսված ուղեցույցներում» :

Կ. Գալումյանն ընդգծում է, որ սարքի հնարավորությունները թույլ են տալիս, հարկ եղած դեպքերում, իրականացնել կրկնակի հետազոտություն` առանց վտանգելու պացիենտի առողջությունը:

Սակայն, ինչպես և բոլոր ախտորոշիչ  հետազոտությունները, համակարգչային տոմոգրաֆիան իրականցվում է բուժող բժշկի ցուցումով` թիրախային հարցերին սպառիչ պատասխան ապահովելու նպատակով:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն