Լուրեր
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները
06 Հունիս 2019 |Լուրեր | Լաբորատոր ախտորոշում
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ հետազոտություններն իրականացնում են բարձր ճշգրտությամբ և կարճ ժամկետներում:
BIOMERIEUX VITEK 2 COMPACT
Վերլուծիչի առանձնահատկություններն են.
- հետազոտության պատասխանը` 5-18 ժամ անց, կախված մանրէների աճի առանձնահատկություններից (մաքուր կուլտուրայի անջատումից),
- իդենտիֆիկացիա (նույնականացում)` մինչև տեսակ,
- զգայնություն 21-հակաբիոտիկների նկատմամբ` արտահայտված MIC (նվազագույն ճնշող (բակտերիոցիդ) կոնցենտրացիա) չափման միավորով:
- հակաբիոտիկների զգայունություն (IN VITRO, IN VIVO). համապատասխանեցում` համաձայն CLSI, EUCAST & FDA ուղեցույցների:
STA COMPACT MAX 3
STA Compact Max 3 համակարգը նախատեսված է հեմոստազի հետազոտման համար և հնարավորություն է տալիս ընդլայնել հասանելի մեթոդների ցանկը (ավելի քան` 30) , ինչպես կլոտինգային, այնպես էլ իմունատուրբիդիմետրիկ և խրոմոգեն, մեծացնում է հետազոտվող նմուշների քանակը (ժամում` մինչև 150)` պահպանելով արդյունքի ճշգրտությունը և հուսանելիությունը :
Սարքում շտրիխ կոդավորման համակարգը բացառում է մարդկային գործոնը և հնարավոր սխալները:
Կլոտինգային մեթոդի շնորհիվ, որը համարվում է «ոսկե ստանդարտ» այս ոլորտում, ստացված արդյունքները կախված չեն հետազոտվող նմուշների օպտիկական հատկությունների հետ (հեմոլիզ, լիպեմիա, իկտերիա):
Վերլուծիչն ունի գործարանային կալիբրատորների և ստուգիչ նյութերի ավտոմատ գրանցման, տեղադրման համակարգ և կատարման արձանագրություններ, ինչպես նաև ռեագենտների, արխիվացված պատասխանների, ծրագրերի կառավարման ամբողջական հսկողություն:
SYSMEX XN 1000
XN 1000-ը Sysmex արյունաբանական վերլուծիչների շարքում առաջատարն, ունի առավել բարելավված տեխնիկական և անալիտիկ բնութագրեր` ի համեմատ նախորդների: Շնորհիվ կիրառված գերժամանակակից տեխնոլոգիաների (ֆլուորեսցենտային հոսքային ցիտոմետրիա) կարող ենք ստանալ 28 ստանդարտ ախտորոշիչ ցուցանիշ և 16` հավելյալ: Սարքը հնարավորություն է տալիս իրականացնել մեծ քանակությամբ ռուտինային հետազոտություններ (100 նմուշ` ժամում), ապահովում է որակյալ վերարատադրելի արդյունքներ հնարավորին կարճ ժամկետում, որտեղ արագությունը որակի հաշվին չէ:
Հարկ է նշել, որ XN-CBC ռեժիմում վերլուծիչը կատարում է նաև NRBC հաշվարկ, ինչի շնորհիվ ստանում ենք լեյկոցիտների թվի վստահելի հաշվարկ: Վերլուծիչը հնարավորություն է տալիս հետազոտություն իրականացնելարյան շատ փոքր ծավալների դեպքում (88 mkl), ինչը կարևոր է նորածիններին և երեխաներին հետազոտելիս:
XN-DIFF ռեժիմում հաշվարկը ներառում է ո՛չ միայն լեյկոցիտների տեսակների բարձր զգայունությունով տարբերակումը, այլ նաև ոչ հասուն գրանուլոցիտների արժեքը` IG:
Սարքն ունի նաև «լեյկոցիտների ցածր կոնցենտրացիայի ռեժիմ»:
Նմանատիպ հոդվածներ
«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները
02 Սեպտեմբեր 2022
Վահանաձև գեղձի վիրահատությունը անհապաղ չի իրականացվում.Արամ Չոմոյան
16 Հոկտեմբեր 2019
Լաբորատոր ծառայությունների վերազինում (ՊՇՌ լաբորատորիայի վերազինում)
05 Նոյեմբեր 2021
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն