Լուրեր
Հայտնի մամոլոգ Օլգա Պուչովան խորհուրդ է տվել կանանց գալ «Նաիրի» ԲԿ հետազոտվելու
28 Հունվար 2023 | Լուրեր | Մամոգրաֆիա
Կարևորելով սքրինինգային մամոգրաֆիայի դերը կնոջ առողջության պահպանման գործում «Նաիրի» ԲԿ-ը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից մեկի կրծքագեղձերի ճառագայթային ախտորոշման մուլտիմոդալ անվանի մասնագետ, Օլգա Պուչկովային։ Վերջինս շրջել է ԲԿ-ի ռադիոոլգիայի բաժանմունքում, ծանոթացել կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումներին և բուժման մեթոդներին ։ Այնուհետև Օլգա Պուչկովայի գլխավորությամբ քննարկվել են կրծքագեղձերի տարբեր հետազոտություններ։ Հայտնի մասնագետը կիսվել է իր փորձով և դիմելով կանանց՝ ընդգծել ՝ սքրինինագային հետազոտությունները նպաստում են կրծքագեղձերի չարորակ նորագոյացություններ վաղ հայտնաբերմանը։ Ռուսաստանից ժամանած մասնագետին տպավորել է «Նաիրի» ԲԿ-ի մամոգրաֆիկ ծառայությունը, որը հագեցած է մամոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող վերջին սերնդի սարքավորումներով։
«Ես հաճելիորեն զարմացած եմ , «Նաիրի » ԲԿ-ն պարզապես հիասքանչ է։ Սարքավորումները ժամանակակից են, մասնագետները լավագույնն են իրենց գործում։ Կենտրոնը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան , վերազինված է նորագույն սարքավորումերով: Խորհուրդ եմ տալիս կանանց գալ այստեղ հետազոտվելու․ դա նրանց կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկը կլինի »,- նշել է Պուչկովան և հորդորել կանանց չվախենալ սքրինինգային հետազոտություններից։ Բժիշկը ևս մեկ անգամ ընդգծել է՝ նորագոյացության վաղ հայտնաբերումը թույլ են տալիս պահպանել կրծքագեղձերը, խուսափել դեղորայքային երկարատև բուժումից, նպաստելով կնոջ կյանքի որակի բարելավմանը։
«Եվրոպական երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում , Գերմանիայում, մոտ 14 տարի է՝ իրականացվում են կանանց սքրինինգային հետազոտություններ, որի շնորհիվ ՝ կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը 50 %- ով նվազել է։ Կանայք սկսել են պարբերաբար այցելել բժշկի, որը ,միանգամայն, ողջունելի է, քանի որ վաղ հայտնաբերված հիվանդությունը շատ ավելի հեշտ է բուժել։ Յուրաքանչյուր կին 40 տարեկանից սկսած պետք է անցնի սքրինինգային հետազոտություններ »,-ասել է Պուչկովան։
Ռուսաստանից ժամանած մասնագետի այցը «Նաիրի » ԲԿ ՝ բարձր է գնահատվել տեղի մասնագետների կողմից։ «Փորձի փոխանակումը կօգնի բացել յուրաքանչյուր փակ դուռ »,- ընդգծել են նրանք։
«Նաիրի» ԲԿ մասնավոր այցին ՝ հաջորդել է բժշկուհի Պուչկովայի և Հայաստանի տարբեր ԲԿ-ների բժիշկ-ռադիոլոգների և մամոլոգների հանդիպում-սեմինարը, որը տեղի է ունեցել կենտրոնի ռադիոլոգիայի դպրոցում։ Ռուսաստանից ժամանած մասնագետը ներկայացրել «Մամոգրաֆիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և նախավիրահատական պատրաստման գործում» խորագրով զեկույցը, այնուհետև մասնագետները կիսվել են իրենց փորձով։
Նմանատիպ հոդվածներ
-
Մկանային ցավեր ոտքերում
09 Հունվար 2023
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
Գտիր քո բժշկին և վստահիր նրան
23 Հոկտեմբեր 2023
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն