Գլխավոր / Լուրեր / Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում

Լուրեր

Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում

15 Մայիս 2019 | Լուրեր | Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Հագեցված լինելով նորագույն սարքավորումներով «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ: 

Կենտրոնում իրականացվում են հետևյալ հետազոտությունները`բոլոր տարիքային խմբերում

  • Վիդեոօտոսկոպիա`արտաքին լսողական անցուղու և թմբկաթաղանթի տեսագրում
  • Տոնալ շեմքային աուդիոմետրիա`լսողության կորստի աստիճանը և տիպը գնահատող հետազոտություն
  • Իմպեդանսոմետրիա`միջին ականջի ֆունկցիոնալ վիճակը գնահատող հետազոտություն
  • Օտոակուստիկ էմիսսիայի գրանցում(DPOAE)`լսողական ռեցեպտորների գործունեությունը գնահատող հետազոտություն
  • Լսողական պոտենցիալների(ԿԼՀՊ) գրանցում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության իջեցումը ինչպես մեծահասակների մոտ, այնպես էլ վաղ մանկական տարիքում`սկսած նորածնային հասակից:   
  • Կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվում միայն ախտորոշմամբ, այստեղ իրականացվում է լսողապրոթեզավորում SIEMENS ընկերության թվային լսողական սարքերով:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն