Գլխավոր / Լուրեր / Ցանցաթաղանթի պաթոլոգիայի վիրահատական բուժում ակնաբուժական կլինիկայում

Լուրեր

Ցանցաթաղանթի պաթոլոգիայի վիրահատական բուժում ակնաբուժական կլինիկայում

23 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբուժություն

Ցանցաթաղանթը տեսողական համակարգի հիմքն է: Աչքի ցանցաթաղանթի հիվանդությանը կարող են բնորոշ լինել այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են կայծակի տեսքով անսպասելի բռնկումները, պատկերի աղճատումը, ընթերցանության դժվարությունները, միկրոպսիան եւ մակրոպսիան, առարկայական տեսողության սրության նվազումը, օրվա գիշերային ժամերին տեսողության վատթարացումը եւ այլն:

Աչքի ցանցաթաղանթի բոլոր հիվանդություններն անցավ են զարգանում:

Վիտրեոռետինալ վիրաբուժությունն ակնաբուժության կարեւորագույն ուղղություններից է, որը զբաղվում է ցանցաթաղանթի եւ ապակենման մարմնի տարատեսակ պաթոլոգիաների վիրահատական բուժմամբ: Ցանցաթաղանթում պաթոլոգիական փոփոխությունների դեպքում հիվանդներին անհապաղ միջամտություն է անհրաժեշտ: Նման վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ են բժշկի բարձր որակավորում եւ ժամանակակից սարքավորումներ:

Ժամանակակից են համարվում առանց կարի վիրահատությունները՝ նուրբ վիրահատական գործիքների օգտագործմամբ, որոնց օգտագործումը նվազագույնի է հասցնում հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը եւ հիվանդներին թույլ տալիս հնարավորինս արագ վերադառնալ առօրյա կյանքի:

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում գործում է վիտրեոռետինալ վիրաբուժության բաժանմունք, որտեղ հաջողությամբ ցանցաթաղանթի մի շարք հիվանդությունների բուժում է իրականացվում.

  • Ցանցաթաղանթի շերտազատում
  • Ցանցաթաղանթի պատռվածք
  • Պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա՝ աչքերի կողմից շաքարային դիաբետի բարդացում
  • Ապակենման մարմնի պղտորում
  • Հեմոֆտալմ՝ արյունազեղում ապակենման մարմնում
  • Աչքերի վնասվածքներ
  • Մարֆանի համախտանիշ
  • Ոսպնյակի դիաֆրագմայի կարում

Վիտրոկտոմիայի դեպքում ապակենման մարմինը փոխարինում են արհեստական փոխարինիչներով: Դրա համար օգտագործվում են.

  • Բալանսավորված աղային լուծույթներ, որոնք ժամանակի ընթացքում բնական ճանապարհով լուծվում են ներակնային հեղուկին:
  • Գազ:
  • Սիլիկոնե յուղեր, տարբեր մածուցիկության, որոնք կարող են վիտրեալ խոռոչում մնալ մի քանի տարի:

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ եւ տեւում 30-90 րոպե:

Հետվիրահատական շրջանում տեսողության վերականգնումը կախված է աչքի օպտիկական միջավայրի թափանցիկությունից, ինչպես նաեւ տեսողական նյարդի եւ ցանցաթաղանթի վիճակից:

Առավել տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել +374 10 502 522, +374 91 555 156, 8900  հեռախոսահամարներով:





Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն