Գլխավոր / Լուրեր / Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը

Լուրեր

Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը

09 Ապրիլ 2020 | Լուրեր | Թերապիա

Հոնկոնգի համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը:

Նրանք պարզել են, որ վիրուսն առավել ակտիվ է մոտավորապես +4°C պայմաններում: Այսպիսի պայմաններում և վարակազերծման բացակայության դեպքում COVID-19-ի ակտիվությունը նվազում է երկու շաբաթ հետո միայն: Վիրուսը չի տանում ավելի բարձր ջերմաստիճանը. այն ապաակտիվանում է +70°C ջերմաստիճանում` 5 րոպեի ընթացքում:

Մասնագետները պարզել են նաև, որ վիրուսը մոտավորապես երեք ժամ մնում է թղթի վրա, իսկ հագուստի և մշակված փայտի վրա՝ մինչև երկու օր, մինչև չորս օր ապրում է ապակիների վրա և մինչև յոթ օր՝ պլաստիկի վրա, հաղորդում է RT-ն:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն