Լուրեր
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց
13 Մարտ 2020 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արման Պարգևի Հակոբյան
Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները, որպեսզի քննարկումների արդյունքում որոշվի` հնարավո՞ր է, արդյոք, գանգի խորանիստ շրջանում գտնվող գնդակը հեռացնել, թե՝ ոչ:
Արդյունքում մասնագետները միաձայն եկել էին այն եզրահանգնման, որ անհնար է կատարել վիրահատություն և հեռացնել գնդակը` առանց հիվանդին վնաս պատճառելու և հրաժարվել էին վիրահատությունը կատարելուց, սակայն վիրահատությունը խիստ կարևոր էր, քանի որ հիվանդի մոտ զարգանում էր սեպսիս` պայմանավորված գնդակի խորանիստ շրջանում գտնվելու փաստով: Ջերմությունը բարձրացել էր մինչև 39º և վիճակը օրհասական էր:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժնի պետ Կարեն Սևտերտերյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինության, նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանի համատեղ որոշմամբ` հիվանդը տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվեց բացառիկ վիրահատություն:
Հայաստանում միակ նեյրոնավիգացիոն համակարգի, էնդոսկոպիկ տեխնիկայի և մասնագիտական փորձի շնորհիվ հնարավոր եղավ կատարել վիրահատություն, որը տևեց 12 րոպե, ինչի արդյունքում հեռացվեց գնդակը առանց որևիցէ վնաս պատճառելու գլխուղեղին:
Հիվանդը հաջորդ օրը տեղափոխվեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` հետագա բուժման նպատակով: Ներկայում դուրս է գրվել և ստանում է վերականգնողական բուժում:
Նմանատիպ հոդվածներ
-
Վահանաձև գեղձի նորագոյացությունները
05 Հոկտեմբեր 2022
-
Ֆրանսահայ բժիշկների այցը Նաիրի ԲԿ
07 Ապրիլ 2021
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն