Գլխավոր / Լուրեր / Ֆրանսիայի առաջատար ուռուցքաբան-վիրաբույժները «Նաիրի» ԲԿ-ում

Լուրեր

Ֆրանսիայի առաջատար ուռուցքաբան-վիրաբույժները «Նաիրի» ԲԿ-ում

09 Փետրվար 2022 | Լուրեր

Քիմիաթերապիայի բաժանմունքի հիմնադիր, ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի հրավերքով մասնագիտական այցով «Նաիրի» ԲԿ-ում էին Փարիզի ճանաչված Բոժոն կլինիկայի (Hopital Beaujon) առաջատար ուռուցքաբան-վիրաբույժները։ Վիրաբույժներ Dr Safi Dokmak և Dr Beatrice Aussilhou մասնագիտացված են ենթաստամոքսային գեղձի և լյարդի չարորակ ուռուցքների վիրահատությունների ոլորտում։

Ֆրանսիացի մասնագետներն իրականացրեցին մի շարք բարդագույն վիրահատություններ, և իրենց առաջադեմ փորձով կիսվեցին մեր վիրաբույժների և ուռուցքաբանների հետ։

«Նաիրի» ԲԿ-ն շարունակելու է Ֆրանսիայի առաջատար մասնագետների հետ համագործակցությունը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն