Անոթային վիրաբուժության ծառայությունը Հայաստանում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Ծառայությունը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի վիրահատական միջամտությամբ արդյունավետ բուժմանը, իսկ վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Առանձնահատկությունները
Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների վիրաբուժությունը կատարվում է համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքերի տեսքով:
Շաքարային դիաբետով հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են մի քանի մասնագետների հետ համատեղ` էնդոկրինոլոգ, էնդովիրաբույժ, անոթային վիրաբույժ եւ սրտաբան: Այդ հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը:
Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները: Մեր նպատակն է փրկել հիվանդի ոտքը:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․