Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտում՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար, որի համար կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ:
Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Ներքթային կառույցների ձևախախտումների, հարքթային խոռոչների բորբոքումների, ներ- և հարքթային խոռոչների գոյացությունների (պոլիպներ, կիստաներ և այլն) էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական բուժման ու շտկման համար կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ:
Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Իրականացվում է խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրահատական բուժում` պոլիսոմնոգրաֆիայի (քնի մոնիտորինգ), շնչուղիների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա։ Ցուցումների առկայության դեպքում և օբստրուկցիայի մակարդակը որոշելուց հետո կատարվում է ուվուլոպլաստիկա։
Կատարվում է ձայնային համակարգի հիվանդությունների վիրահատական բուժում` ձայնալարերի էնդոսկոպիկ վիրահատություն, Leica միկրոսկոպի օգնությամբ, բնական անցքերի միջով, առանց կտրվածքի, նվազագույն հոսպիտալացման և վերականգնման շրջանով։
Գործում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որի շրջանակում կատարվում են ախտորոշում և կոնսերվատիվ բուժում` կիրառելով հիվանդների մոնիթորինգի տարբեր մեթոդներ:
Լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակում իրականացվում են լսողության բոլոր արդի հետազոտությունները.
- ազդանշանի շեմային աուդիոմետրիա` լսողության կորստի աստիճանի և տեսակի հետազոտություն,
- իմպեդանսոմետրիա` միջին ականջի կառույցների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
- օտոակուստիկ էմիսիայի գրանցում (DPOAE)` լսողական ռեցեպտորների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
- լսողական պոտենցիալների հետազոտություն. ախտորոշվում է լսողության կորուստը մեծահասակների և երեխաների մոտ` նորածնային հասակից սկսած։
Հետազոտությունների հիման վրա պլանավորվում է օպտիմալ բուժում` հիվանդությունների սկզբնական փուլերում, կազմակերպվում է լսողության պրոթեզավորում` Siemens բարձրակարգ թվային լսողական սարքերով:
Ծառայության մասնագտեները համագործակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ: Անձնակազմը մշտապես կատարելագործվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում:
Ծառայությունը ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի կլինիկական բազա է, որտեղ ուսուցանում և մասնագիտանում են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, գիտապրակտիկ գործունեություն են ծավալում կլինիկական օրդինատորները և ասպիրանտները։
Շահագործվում են հետևյալ սարքերը.
- Կարլ Շտորց (Գերմանիա) օպտիկական էնդոսկոպ 00, 300, և 700 տեսողական դաշտերով, տեսագրման Sopro Imaging համակարգով,
- Կարլ Շտորց (Գերմանիա) և Stryker (ԱՄՆ) տեսասարքեր,
- Կարլ Շտորց օտոսկոպներ,
- Karl Zeiss Opmi Pico ընկերության մանրադիտակներ` Sopro Imaging տեսագրման համակարգով,
- երկբևեռ Coblator (Ֆրանսիա) ռադիոհաճախական կոագուլյատոր,
- Johnson&Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքեր, Coblator ռադիոալիքային երկբևեռ կոագուլյատոր
- Leica (Շվեյցարիա) ընկերության օպերացիոն մանրադիտակ։
- Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգ` կոշտ էնդոսկոպների կիրառմամբ