Ծառայության հիմնական նպատակը գլխի և պարանոցի շրջանի ուռուցքային հիվանդությունների թմային (Tumor Board), որակավորված և ժամանակակից բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերումն է:
Առանձնահատկությունները
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը Հայաստանում միակ վիրաբուժական ստորաբաժանումն է, որն իրականացնում է գլխի և պարանոցի շրջանի ուռուցքային հիվանդությունների բոլոր տեսակի բաց վիրահատություններ:
Բուժումը կատարվում է ըստ միջազգային սկզբունքների և չարորակ ուռուցք ունեցող հիվանդների վարման միջազգային ուղեցույցների (NCCN, ASCO, ESMO): Անհրաժեշտության դեպքում բարդ իրավիճակները քննարկվում են Հայաստանի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների մասնակցությամբ։
Մեր կենտրոնում գործող ռադիոլոգիական և քիմիաթերապևտիկ առաջատար բաժանմունքների համատեղ գործունեության արդյուքնում ստացված տվյալները համադրելի են միջազգային առաջատար կլինիկաների հետ։
Իրականացնում ենք ձայնային պրոթեզի միաժամանակյա և հետաձգված տեղադրումով կոկորդի հեռացումից հետո։
Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․