Ծառայությունն իրականացնում է նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հատվածներում ի հայտ եկած ուռուցքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, ուռուցքների հեռացում և բուժում` հնարավորին նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունների օգնությամբ։
Առանձնահատկությունները
Առանձնանում է հետևյալ ծառայությունների մատուցմամբ.
ողնաշարի ուռուցքային ախտահարումների ժամանակ` ֆիքսացիոն վիրահատություններ (տիտանե իմպլանտների և ոսկրային ցեմենտների կիրառմամբ), մաշկանց խորդոտոմիա, վերտեբրոպլաստիկա` ոսկրային ցեմենտով, ուռուցքների՝ աբլացիայի եղանակով` այրում և հեռացում, հիպոֆիզի ուռուցքների էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններ` առանց գանգահատման (ստացիոնար բուժումը չի գերազանցում 5-6 օրը):
կայուն մշտական ցավային համախտանիշով տառապող պացիենտների ողնաշարի ստիմուլիացիա (spine stimulation),
գլխուղեղի ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժում` MEDTRONIC ընկերության արտադրության STEALTHSTATION STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգի, INTEGRA ընկերության արտադրության ներվիրահատական ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ` նվազագույնի հասցնելով հնարավոր բարդությունների հավանականությունը:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․