Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / «Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները

Հոդվածներ

«Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները

02 Դեկտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին տեղեկատվություն առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները:

COVID-19-ի առավել տարածված ախտանիշներն են.

  • տենդ,
  • չոր հազ,
  • հոգնածության զգացում:

Մի շարք հիվանդների մոտ հանդիպող ավելի քիչ տարածված ախտանիշներից են.

  • համի կամ հոտի զգացողության բացակայություն,
  • քթի փակվածության զգացում,
  • կոնյուկտիվիտ,
  • ցավ` կոկորդում,
  • գլխացավ,
  • մկանային ցավեր կամ հոդացավեր,
  • մաշկի տարատեսակ ցանավորում,
  • սրտխառնոց կամ փսխում,
  • լուծ,
  • սարսուռ կամ գլխապտույտ:


Որպես կանոն, ախտանիշները թույլ արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանիշներով կամ` ընդհանրապես բացակայում են: 

COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.

  • հևոց,
  • ախորժակի կորուստ,
  • գիտակցության մթագնում,
  • կրծքավանդակում համառ ցավեր կամ սեղմող զգացում,
  • մարմնի բարձր ջերմություն (38°C-ից բարձր):


Ավելի քիչ տարածված ախտանիշներից են.

  • դյուրագրգռությունը,
  • գիտակցության մթագնումը,
  • գիտակցական մակարդակի նվազումը (երբեմն ուղեկցվում է ցնցումներով),
  • տագնապի զգացումը,
  • ընկճվածությունը,
  • քնի խանգարումը,
  • ավելի ծանր և հազվադեպ նյարդաբանական բարդությունները. կաթված, ուղեղի բորբոքային ախտահարում, դելիրիում, նյարդերի
  • ախտահարում:


Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի կամ հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ հևոց, կրծքավանդակում` ցավ կամ սեղմոցի զգացում, խոսքի կամ շարժողական խանգարումներ, պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան հաստատություն ուղեգրվելու համար, առաջին հերթին, պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ, դիմել «թեժ գիծ» կամ զանգել բժշկական կազմակերպություն:

Ի՞նչ անել հիվանդության ծանր ընթացքի դեպքում:

Հիմնականում (մոտավորապես 80% դեպքերում) հիվանդությունն ավարտվում է ապաքինմամբ: Այս դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությունը բացակայում է: COVID-19-ով հիվանդների գրեթե 20%-ի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ընթացքով, որի դեպքում անհրաժեշտ է թթվածնաբուժություն, իսկ 5%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացքով, որը պահանջում է բուժում` ինտենսիվ թերապիայի պայմաններում:

Հնարավոր են նաև մահացու բարդություններ, այդ թվում՝ շնչական անբավարարություն, սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, սեպսիս և սեպտիկ շոկ, թրոմբոէմբոլիա կամ պոլիօրգանային անբավարարություն, այդ թվում` սրտի, լյարդի կամ երիկամների ախտահարում:

Հազվադեպ, երեխաների մոտ, վարակից մի քանի շաբաթ անց, կարող է առաջանալ ծանր բորբոքային համախտանիշ:

Ու՞մ է սպառնում հիվանդության ծանր ընթացքը:

Հիվանդության ծանր ընթացքով ռիսկի խմբում են 60 տարեկանն անց, ուղեկցող հիվանդություններով մարդիկ, ինչպիսիք են` բարձր զարկերակային ճնշումը, սրտի և թոքերի հիվանդությունները, դիաբետը, ճարպակալումը կամ ուռուցքային հիվանդությունները:

Այնուամենայնիվ, COVID-19-ով վարակման ռիսկը, ծանր ընթացքը կամ մահացու ելքը վերաբերում է բոլորին և առկա է բոլոր տարիքային խմբերում:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն