Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ո՞րն է COVID-19-ի և գրիպի միջև տարբերությունը

Հոդվածներ

Ո՞րն է COVID-19-ի և գրիպի միջև տարբերությունը

18 Հունվար 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա

Կորոնավիրուսից զատ, տարվա այս եղանակին տարածված է գրիպը, որն, ինչպես հայտնի է, սեզոնային հիվանդություն է: Այդ պատճառով կարևոր է տարբերակել կորոնավիրուսը (COVID-19) և գրիպը: Թեև  COVID-19-ի մասին դեռ շատ բան հայտնի չէ, այս երկու հիվանդությունների հիմնական գործոնները կարելի է համեմատել:


                                                                                                                                                                                                    

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

            

ԳՐԻՊ

        
            

ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

            

գլխացավ, հոտի կորուստ, քթի փակվածություն, հազ, հոգնածություն, թուլություն, մկանացավեր, հարբուխ, համի կորուստ, ցավ` կոկորդում, բարձր ջերմություն, դժվարացած շնչառություն, ցավ` կրծքավանդակում, խոսքի և շարժումների խանգարում: 

            

 COVID-19 վարակի դեպքերը հիմնականում լուրջ չեն:  

տենդ, հազ, կոկորդի ցավ, մկանացավեր, գլխացավ, հոսող քիթ կամ քթի փակվածություն, հոգնածություն, երբեմն` փսխում կամ լուծ: Մեծ մասն առողջանում է երկու շաբաթվա ընթացքում: Որոշ հիվանդների մոտ գրիպը լուրջ բարդություններ է առաջացնում, ներառյալ` թոքաբորբը:  Ամեն տարի գրիպով հիվանդացությունը նմանատիպ է:   

            

ՎԱՐԱԿՈՒՄ

Կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան գրիպը: Յուրաքանչյուր COVID-19-ով հիվանդ վարակում է միջինը 2,2 մարդու:

    
            

Գրիպով հիվանդ մեկ մարդը միջինը վարակում է 1,3 առողջ մարդու: 

            

 

            
            

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆ


60 տարեկանից հետո թույլ իմունային համակարգով և/կամ քրոնիկական հիվանդություններով մարդիկ ենթարկվում են կորոնավիրուսային կամ գրիպով վարակման մեծ ռիսկի:  Ցանկացած ուղեկցող հիվանդություն մեծացնում է հիվանդության ռիսկը: Կորոնավիրուսով վարակված երեխաները, սովորաբար, թույլ ախտանիշներ են ունենում կամ ընդհանրապես չեն ունենում:       

60 տարեկանից բարձր թույլ իմունիտետով և/կամ քրոնիկական հիվանդություններով մարդիկ ենթարկվում են կորոնավիրուսով կամ գրիպով վարակման մեծ ռիսկի: Ցանկացած ուղեկցող հիվանդություն մեծացնում է հիվանդության ռիսկը: Գրիպն առավել վտանգավոր է երեխաների համար, հատկապես շատ փոքրերի, ովքեր կարող են լրջորեն հիվանդանալ:  
            

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ

            

COVID-19 վարակման դեպքում մահացությունը տատանվում է 3.5% սահմանում, կախված է տարիքից և այլ գործոններից:  Տարեց մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:

Թեև COVID-19-ից մահացությունը հստակ հայտնի չէ, հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ այն գրիպի մահացությունից բարձր է:  

            

ԲՈՒԺՈՒՄԸ

            
            

COVID-19-ի հատուկ բուժում կամ որևէ հաստատված հակավիրուսային պատրաստուկ գոյություն չունի:  Այսպիսով, բժիշկները կարող են խորհուրդ տալ սովորական եղանակներ՝ հանգիստ, ցավազրկողների և ջերմիջեցնողների ընդունում, ջրազրկման կանխարգելման համար` հեղուկների ընդունում: COVID-19-ի դեմ պատվաստում առայժմ չկա, սակայն, կարելի է ենթադրել, որ հիվանդությունից հետո որոշ ժամանակ իմունիտետ կառաջանա. հայտնի չէ, թե ինչքան ժամանակով:


            

Գրիպից մահացությունն ավելի բարձր կլիներ առանց բուժման և պատվաստման: Գոյություն ունեն գրիպի բուժման մի քանի դեղատոմսային պատրաստուկներ, որոնք ավելի լավ են ազդում, երբ դրանք ընդունում են ախտանիշների ի հայտ գալուց մեկ-երկու օր անց: Կան նաև դեղեր, որոնք նշանակվում են գրիպի կանխարգելման համար այն անձանց, ովքեր շփվել են վիրուսակիրների հետ: Հասանելի են հակագրիպային պատվաստումները, որոնք որոշակի իմունիտետ են առաջացնում:  

                        
            

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

            

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս օճառով լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան՝ բոլոր գրիպանման վիրուսների առաջացումը կանխելու համար, ներառյալ` COVID-19-ը, դեմքը ձեռք չտալ անլվա ձեռքերով և հաճախ ախտահանել մակերևույթներն ու այն առարկաները, որոնց հետ մարդիկ ամեն օր շփվում են:  

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս օճառով լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան՝ բոլոր գրիպանման վիրուսների առաջացումը կանխելու համար, դեմքը ձեռք չտալ անլվա ձեռքերով և հաճախ ախտահանել մակերևույթները և այն առարկաները, որոնց հետ մարդիկ ամեն օր շփվում են, հիվանդության զարգացման դեպքում մնալ տանը:  

            

ՍԵԶՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ 

            


Հայտնի չէ, թե եղանակն արդյո՞ք ազդում է COVID-19-ի վրա և, եթե այո, ինչպե՞ս: Նույնիսկ, եթե  COVID-19-ի տարածումը գարնանը նվազում է, ապա այն կարող է վերադառնալ աշնանը:  


            

Գրիպին բնորոշ է հիվանդության տարածման նվազումը` գարնանը և ավելացումը` աշնանը, ցրտերի հետ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն