Կլինիկական դեպքեր
Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով
20 Մայիս 2020 | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Հրաչյա Գևորգի Հարությունյան
Հայաստանում արթրոզներն` ընդհանրապես, և կոնքազդրային ու ծնկան հոդի հիվանդությունները (կոքսարթրոզ, գոնարթրոզ)` հատկապես, բավականին շատ և, գրեթե, հավասարաչափ են հանդիպում:
Սխալ կարծրատիպ է ստեղծվել, որ ծնկան հոդի վիրահատությունների արդյունքներն այնքան էլ բարվոք չեն, և արդեն 3 տարի փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել:
Մի քանի տարի առաջ եզակի հանդիպող կլինիկական դեպք ենք ունեցել:
Կլինիկա էր դիմել 1937 թվականին ծնված կին՝ զույգ ծնկահոդերի գոնարթրոզով: Նրա հոդի մաքս-ինդեքսը բավականին բարձր էր՝ 37: Մաքս-ինդեքսը քաշ-հասակ համադրությունն է, որը ցույց է տալիս մարդու ճարպակալման տոկոսը: Նորմայում այն 25-ն է, 25-30-ը` միջին ցուցանիշը (թույլատրելի ճարպակալում), 35-40-ը՝ երկրորդ աստիճանի ճարպակալումը, որի պարագայում ռիսկի գործոնը բարձր է, 40-ից ավելին օրթոպեդիայում և, ընդհանրապես, վիրաբուժության ոլորտում խիստ ռիսկի խումբ է համարվում: Նման դեպքերում վիրահատությունները թույլատրելի չեն:
Կլինիկա ընդունված պացիենտի մոտ մաքս-ինդեքսը 37 էր, սակայն տարիքը մեծ էր, ծնկան հոդերը բավականին ցավոտ էին, բացի այդ, շատ մեծ՝ մոտավորապես 30 աստիճանի, վալգուսային դեֆորմացիաներ կային: 2,5 ամսվա ընթացքում իրականացվեց էտապային երկու վիրահատություն, երկու դեպքում էլ օգտագործվեց սրունքային ոտիկավոր կոմպոնենտը:
Ե՛վ առաջին, և՛ երկրորդ վիրահատությունից 6 շաբաթ անց հիվանդը թողեց հենակները: Նրա ինքնազգացողություն այնքան լավ էր, որ հետո դիմեց մեզ` ուղղելու ոտնաթաթերի մատների դեֆորմացիան (հալուքս վալգուս): Իրականացված 3 վիրահատությունից անցել է մոտավորապես 7 ամիս, հիվանդը քայլում է, գանգատներ չունի ո՛չ ծնկների շրջանում, ո՛չ ոտնաթաթի շուրջ:
Վերոնշյալ արդյունավետ ելքով կլինիկական դեպքը՝ մեծահասակի մոտ, զույգ ծնկահոդերի դեֆորմացիաներով, մեծ հաջողություն է ո՛չ միայն Հայաստանի չափանիշով:
Հոդվածի հեղինակ վնասվածքաբան-օրթոպեդ
Հրաչյա Գևորգի Հարությունյան
Նմանատիպ հոդվածներ
-
Կլինիկական դեպք. երկկողմանի գոնարթրոզ՝ ծնկահոդերի արթրոզ
03 Մայիս 2022
-
Կլինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա
29 Սեպտեմբեր 2022
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն