Կլինիկական դեպքեր
Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ
13 Մայիս 2021 | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Սարգիս Նազարի Մարգարյան
Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ` ոսկրի որակի և քացախափոսի տարբեր ձևախախտումների հետ կապված: Ոսկրի որակական փոփոխությունները կապ ունեն հաճախ կիրառվող հորմոնալ պատրաստուկների հետ: Քացախափոսի շրջանի ձևախախտումների դեպքում առաջնային պրոթեզավորման ժամանակ կարող են օգտագործվել ռևիզիոն պրոթեզներ:
Ներքոնշյալ կլինիկական դեպքը ներկայացնում է, թե ինչպես կարող է փոխվել կոնք-ազդրային հոդը` փսորիատիկ արթրիտի ժամանակ: Ինչպես հայտնի է, փսորիազով հիվանդների մոտավորապես 30%-ն ունենում է արթրիտ: Առավել հաճախ ախտահարվում են փոքր հոդերը, հիվանդությունն առավել բարդ է ընթանում մեծ հոդերի ախտահարումների ժամանակ:
Կլինիկական դեպք
Նախքան առաջին վիրահատությունը հիվանդին ընդունարան բերեցին պատգարակով, քանի որ կոնք-ազդրային հոդերում պրակտիկորեն բացակայում էին շարժումները: Վիրահատությունն անցավ բարեհաջող, հիվանդի կյանքի որակը զգալի լավացավ` պայմանավորված ցավերի անկումով և շարժվելու ունակությամբ: Նա արդեն կարողանում է հոգ տանել իր մասին: Վեց ամիս անց կատարվեց երկրորդ էնդոպրոթեզավորումը, որը նույնպես բարեհաջող ավարտվեց: Ներկա պահին քայլում է և չունի ցավեր: Օգտագործում է ձեռնափայտ` փսորիազից առաջացած ողնաշարի խնդիրների պատճառով:
նկար 1․ Նախքան վիրահատությունը նկար 2․ Վիրահատությունից 7 տարի անց
Բեխտերևի հիվանդության ժամանակ նույնպես հաճախակի են հանդիպում երկկողմանի կոքսարթրոզները` քացաղափոսի հատակի փոփոխություններով:
Պացիենտի մոտ առկա էր արտահայտված ցավային համախտանիշ: Վեց ամսվա տարբերությամբ կատարվեց զույգ հոդերի պրոթեզավորում:
Ներկա պահին քայլում է առանց ձեռնափայտի և վարում է ակտիվ կյանք, հասարակության լիարժեք անդամ է:
Վիրահատությունը իրականացրել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ Սարգիս Նազարի Մարգարյանը
նկար 3․ Նախքան վիրահատությունը նկար 4․ Վիրահատությունից 5 տարի անց
Նմանատիպ հոդվածներ
-
Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ
12 Ապրիլ 2022
-
Կլինիկական դեպք. երկկողմանի գոնարթրոզ՝ ծնկահոդերի արթրոզ
03 Մայիս 2022
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն