Լուրեր
Շլության ախտորոշում և բուժում՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
14 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբուժություն
Շլությունը աչքի դիրքի խախտում է, որի դեպքում առաջանում է մեկ կամ երկու աչքերի շեղում, ուղիղ նայելիս հերթով: Շլությունը ոչ միայն կոսմետիկ թերություն է, այլեւ տեսողական շատ ֆունկցիաների խանգարում:
Շլությունը կարող է բնածին կամ ձեռք բերովի բնույթի մեծ թվով պատճառների հետեւանք լինել՝ միջին եւ բարձր աստիճանի ամետրոպիայի (հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ) առկայություն, վնասվածքներ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն, ակնաշարժ մկանների զարգացման եւ ամրացման շեղումներ, դրանց կաթվածահարում եւ պարեզներ, մի աչքի տեսողության սրության կտրուկ նվազում, երեխայի ինֆեկցիոն կամ սոմատիկ հիվանդություններ, սթրեսներ:
«Շլություն» ախտորոշում կատարելու համար երբեմն բավական է, որ բժիշկը նայի երեխայի դեմքին: Սակայն շլության բնույթը եւ տեսակը ակնաբույժը հաստատում է միայն մանրազնին հետազոտությունից հետո:
Շլության բուժումը համալիր է եւ երկարատեւ: Այն պետք է սկսել հնարավորինս շուտ: Հնարավոր է շլության ինչպես թերապեւտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժում:
Շլության բուժումը սկսում են եղած տեսողական խանգարումների շտկումից՝ կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի: Երեխային վաղ տարիքից ակնոց է նշանակվում: Այն պետք է երկար ժամանակ մշտապես կրել՝ մինչեւ շլության ախտանշանները պակասեն: Բուժման մյուս կարեւոր մասը հատուկ վարժությունների կատարումն է, որոնք ուղղված են շիլ աչքի մկանների թուլացած խմբի համար աշխատանքային ծանրաբեռնվաություն ստեղծելու համար:
Շլության դեպքում, ընդհանուր առմամբ, կիրառվում է վիրահատության 2 տեսակ: Վիրահատության առաջին տեսակն ուղղված է ակնաշարժ մկանների չափից ավելի լարվածության թուլացմանը: Վիրահատության երկրորդ տեսակն ուղղված է թուլացած ակնաշարժ մկանների գործողության ուժեղացմանը: Վիրահատությունից հետո անհրաժեշտ է հատուկ վարժություններ կատարել ակնամկանների մարզման համար եւ մշտապես հետազոտվել ակնաբույժի մոտ:
«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում բարձր որոկավորում ունեցող մասնագետները բարձրորակ սարքավորումներով կատարում են շլության համաշխարհային ստանդարտներին համապատասխանող շտկում ինչպես սարքավորումների միջոցով, այնպես էլ վիրաբուժության:
Խորհրդատվություն ստանալու եւ ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ +374 10 502 522, +374 91 555 156, 8900:
Նմանատիպ հոդվածներ
-
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
23 Փետրվար 2017
-
«Կոկսա-Նաիրի» կլինիկա՝ օրթոպեդիայի նոր հնարավորություններ Հայաստանում
15 Դեկտեմբեր 2016
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն