Գլխավոր / Լուրեր / Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում

Լուրեր

Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում

25 Հոկտեմբեր 2021 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գինեկոլոգիական ուռուցքներ | Կրծքագեղձի ուռուցքներ | Արտեմ Ստեփանյան

Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը` օնկովիրաբույժ, դոցենտ, ծառայության ղեկավար Ա.Վ. Ստեփանյանի գլխավորությամբ, իրականացնում է արտերկրի մասնագետների մասնագիտական վերապատրաստումներ։

Այս անգամ, որպես ռեզիդենտ, վերապատրաստվել է Հունաստանից ժամանած Զոյե Վոլոնակին, ով կիսվել է նաև իր տպավորություններով.
«Ինձ համար մեծ երջանկություն է փորձառություն անցնել «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունում: Ծառայության ղեկավարը՝ օնկովիրաբույժ Արտեմ Ստեփանյանը, լավագույն վիրաբույժներից է, որ ես երբևէ տեսել եմ ինչպես նվազագույն ինվազիվ, այնպես էլ բաց վիրաբուժության ոլորտում, իսկական ուսուցիչ՝ բժիշկների հաջորդ սերնդին վիրաբուժության արվեստը ուսուցանելու հզոր կամքով: Նա ստեղծել է բժիշկների թիմ, ովքեր լավագույնն են իրենց բնագավառում և ապահովում են հիվանդների հնարավորին արդյունավետ բուժումը՝ ըստ ժամանակակից ուղեցույցների և անհատական մոտեցմամբ: «Նաիրի» բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքերով և ներկայանում է որպես համաշխարհային չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն: Գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայության շրջանակում կարող է բուժվել յուրաքանչյուր կին, և, համոզված եմ, որ այն ամենը, ինչ «Նաիրի»-ում սովորում եմ ամեն օր` բժիշկ Ստեփանյանի հետ, իմ հայրենիքում ինձ կուղեկցի բժշկի կարիերայի ամբողջ ընթացքում: Հուսամ, որ կկարողանամ կատարել այստեղի բժիշկների կատարածի թեկուզ նվազագույնը: Շնորհակալ եմ, որ բախտ է վիճակվել գտնվել այստեղ. սա կյանքի փորձառություն է»:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն