Լուրեր
Շնորհակալություն, բժի՛շկ
19 Օգոստոս 2019 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Զավեն Մելիքի Մելիքյան
Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.
Հարգելի պարոն Մելիքյան,
Ձեզ գրում է Բրիգիթ Բարնիկել-Հիրշը։ Դուք վիրահատել եք արմնկիս առաջացած բաց կոտրվածքը, որը տեղի էր ունեցել Խոր Վիրապում, դժբախտ պատահարի արդյունքում։
Այս նամակով ցանկանում եմ Ձեզ և Ձեր անձնակազմին հայտնել իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը՝ Ձեր և Ձեր անձնակազմի կողմից ինձ մատուցված բժշկական ծառայության և հոգատարության համար։ Առանց Ձեր օգնության երևի թէ կորցնեի իմ ձախ թևը։ Երախտապարտ եմ ամեն ինչի համար։
Այս ընթացքում եղել եմ բազմաթիվ գերմանացի մասնագետների մոտ, նաև` իմ ոսկրաբանի։ Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին Ձեր մասնագիտական աշխատանքը։
Ճիշտ է, լավացումն ընթանում է դանդաղ, սակայն գտնվում եմ ճիշտ ուղու վրա և Ձեր շնորհիվ արդեն կարողանում եմ որոշ չափով շարժել ձախ արմունկս։
Անսահման շնորհակալություն և ամենալավն ու բարին Ձեր ապագայի համար։
Հարգանքով՝
Բրիգիթ Բարնիկել-Հիրշ
Հ.Գ. Շնորհակալական նամակն ուղարկվել է «Նաիրի ԲԿ պաշտոնական էլ. հասցեին. [email protected]
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն