Լուրեր
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով
12 Մարտ 2019 | Լուրեր | Թերապիա | Պուլմոնոլոգ | Արմեն Խանոյան | Իրինա Վանիկի Խաչատրյան
«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է: Ծառայությունը համալրված է բժշկական ախտորոշիչ և բուժական լավագույն ժամանակակից սարքերով: Այս մասին մեզ հետ հարցազրույցում ասաց «Նաիրի» ԲԿ թոքաբան, Հայաստանի Ռեսպիրատոր միության փոխնախագահ, Եվրոպական ռեսպիրատոր միությունում Հայաստանի ներկայացուցիչ Իրինա Խաչատրյանը: Նա անդրադարձավ թոքաբանության ոլորտին վերաբերող կարևորագույն հարցերին: Զրուցեցինք նաև թոքաբանության ծառայության ժամանակակից պահանջների եւ բուժման արդյունավետությանը միտված անհրաժեշտ մոտեցումների մասին:
– Թոքաբանական ծառայությունը չի սահմանափակվում միայն թոքաբանի կողմից հիվանդին զննելով, հետագա ախտորոշելով և բուժելով: Ծառայության մեջ ներառվում են նաև սրտաբանական, ալերգոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական և կրծքային վիրաբուժության ծառայությունները: Այս խնդիրը ամբողջապես լուծված է՝ ծառայությունը համալրված է բարձր մասնագիտական որակավորում անցած անհրաժեշտ մասնագետներով, իսկ նման մասնագետների ներկայությունը ի շահ հիվանդի առողջության է: Մասնագետների համակարգված աշխատանքն ամբողջացնում է թոքաբանական ծառայությունը, որի դեպքում բուժման ելքն առավել արդյունավետ է:
– Թոքաբանական ծառայությունում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել:
– Ներկայում թոքաբանության/ռեսպիրատոր ոլորտը հիմնովին վերանայման կարիք ունի` ախտորոշմանը վերաբերող հարցերից մինչև թոքաբանությանն առչնվող առայսօր գործող բժշկական միջամտությունները: Կյանքի ռիթիմի հետ փոխվել է նաեւ բժշկական ծառայությունների մատուցման որակը եւ այդ առումով անհրաժեշտ է համընթաց քայլել:
Թոքաբանության գործիքային ախտորոշիչ կարևոր միջամտություն է սպիրոմետրիան, որի օգնությամբ որոշվում է շնչառության ֆունկցիոնալ վիճակը և համարվում է արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատման թեստ: Նաիրի ԲԿ-ում գործող ժամանակակից սպիրոմետրն առանձնանում է իր տեսակի մեջ , այն հնարավորություն է տալիս որոշել շուրջ 50 շնչառական ցուցանիշներ:
«Նաիրի» ԲԿ թոքաբանության ծառայությունը համալրված է նաև ժամանակակից բրոխոսկոպով, որի I-scan ծրագիրը հնարավորություն է ընձեռում կատարել մաքսիմալ ճշգրիտ բիոփսիա:
Բաժանմունքում իրականացվում է շնչառական օրգանների հիվանդությամբ պացիենտների բուժում, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները, թոքաբորբեր, քրոնիկական բրոնխիտներ, պլևրիտներ, էմֆիզեմա, բրոնխոէկտատիկ հիվանդություն: Մեծ է փորձը ոչ միայն թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների, այլ նաև թոքի ուռուցքների, որոնք ցավոք հարաճման միտում ունեն, ախտորոշման և բուժման ոլորտում: Վերջին ասպեկտով ի լրացում թոքային ծառայության մեծ դեր ունի ուռուցքաբանական և քիմիաթերապիայի բաժանմունքը:
Մենք աշխատում ենք թիմային կազմով, ինչը զգալի բարձրացնում է մատուցված բժշկական ծառայության որակը:
Նմանատիպ հոդվածներ
-
Շնորհավորում ենք բոլոր թոքաբաններին
17 Մայիս 2019
-
Նոնա Մարտիրոսյանը արժանացել է ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023 պատվավոր մրցանակին
17 Հոկտեմբեր 2023
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն