Գլխավոր / Լուրեր / Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն

Լուրեր

Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն

23 Ապրիլ 2021 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով առաջացել է փայծաղի գիգանտ չափերի մեծացում։

Կատարվել է փայծաղի լապարոսկոպիկ հեռացում։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։

Այս դեպքի բացառիկությունը նրանումն է, որ հեռացված փայծաղի չափը եղել է 35 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 12 կգ։

Ըստ միջազգային գրականության տվյալների՝ նման չափերի փայծաղի հեռացում կատարվել է ընդամենը մի քանի անգամ։

Նշենք, որ, ընդհանրապես, փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն կատարվում է հազվադեպ՝ կապված վերջինիս տոպոգրաֆիկ անատոմիական տեղակայության, օրգանի փխրունության և օրգանի ինտենսիվ այրան մատակարարման հետ։

Վիրահատությունն իրականացվել է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի թիմի կողմից` պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն