Գլխավոր / Լուրեր / Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը

Լուրեր

Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը

30 Մարտ 2020 | Լուրեր | Թերապիա

Պեկինի բժշկական կենտրոնում  հետազոտություն է իրականացվել և որոշվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը:

Բժիշկները պարզել են, որ COVID-19-ով հիվանդացածների գրեթե կեսի մոտ վիրուսը պահպանվում է օրգանիզմում 1-7 օր՝ նույնիսկ ախտանիշների վերացումից հետո: Այդ պատճառով գիտնականներն անհրաժեշտ են համարում երկարացնել կորոնավիրուսից ապաքինվածների կարանտինը մեկ-երկու շաբաթով:

Բժիշկները վերլուծել են 16 պացիենտի տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 35,5 տարեկան: Նրանք բոլորն էլ առողջացել են և ունեցել են բացասական վիրուսային կարգավիճակ: Յուրաքանչյուրի մոտ հիվանդությունն ընթացել է ծանրության տարբեր աստիճանով: Գաղտնի շրջանը միջինում կազմել է հինգ օր, բոլորի մոտ առկա էր բարձր ջերմություն, հազ, ցավ` կոկորդում և հևոց, հաղորդվում է ATSJournals պարբերականում:

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ չինական Ուհան քաղաքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պանդեմիա հայտարարեց:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն