Մասնագետները վիրահատությունների ժամանակ նախապատվությունը տալիս են օրգանների պահպանմամբ նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնի հսկողությամբ իրականացվող միջամտություններին:
Առանձնահատկությունները
Էնդոկրինոլոգիական հիվանդները հնարավորություն ունեն ստանալու նեղ մասնագետների խորհրդատվություն (սրտաբան, ակնաբույժ, նեֆրոլոգ, էնդոկրին վիրաբույժ, նյարդավիրաբույժ, անոթային վիրաբույժ և այլ):
Էնդոկրին համակարգի ախտաբանության տարատեսակ կլինիկական դրսևորումները պահանջում են համալիր վիրաբուժական միջամտություն, ուստի վիրաբուժական միջամտություններն իրականացվում է բազմապրոֆիլ վիրաբուժական թիմի կողմից (նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, կրծքային վիրաբույժներ և այլ):
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․