Ծառայությունը հագեցած է համաշխարհային առաջատար արտադրողների ժամանակակից բուժախտորոշիչ սարքերով, որոնք ամբողջ աշխարհում կիրառվում են որպես ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներ: Սա հնարավորություն է տալիս կիրառել աչքի հետազոտության նորագույն տեխնոլոգիաները և մեթոդները, հայտնաբերել աչքի գրեթե բոլոր հիվանդությունները և բուժել:
Ընդհանուր տեղեկատվություն
Ծառայության շրջանակում իրականացվում է ակնաբույժի, ակնավիրաբույժի, լազերային վիրաբույժի, մանկական ակնաբույժի խորհրդատվություն, աչքի ամբողջական հետազոտություն:
Ծառայության մասնագետների հիմնական նպատակը պացիենտի տեսողությունը պահպանելը և բարելավելն է: Կլինիկան ապահովված է ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներով: Ծառայության փորձառու թիմը ցուցաբերում է բարձրորակ ակնաբուժական օգնություն՝ տեսողական օրգանի համալիր ախտորոշումից մինչև նորագույն սարքերով վիրահատական միջամտություն:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․