Ծառայության գործունեության շրջանակում իրականացվում է գինեկոլոգիայում ուռուցքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություններին: Բազմամասնագիտական թիմի (վիրաբուժական, ուրոլոգիական, գինեկոլոգիական) շնորհիվ` համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:
Առանձնահատկությունները
Ծառայության շրջանակում կիրառվում են ժամանակակից սարքերով լայնածավալ հետազոտություններ և բուժում.
կատարվում է սեռական օրգանների տրանսաբդոմինալ, տրանսվագինալ եռաչափ և քառաչափ ՈՒՁՀ ՝ անոթներում արյունահոսքի դոպլերոմետրիկ գնահատմամբ,
արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոպսիա, անհրաժեշտության դեպքում` կիսահաղորդչային լազեր LEEP և արգանդի վզիկի կոնիզացիա,
լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը (կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, բջջաբանական, ախտահյուսվածաբանական, շճաբանական, մանրէաբանական, հորմոնալ)` օգտագործելով պոլիմերազային շղթայական ռեակցիան:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․