«Նաիրի» ԲԿ-ի գինեկոլոգիական ծառայություն
Առողջության մասին հոգալն ու պահպանելը կնոջ համար առաջնահերթություն է։ Այնուամենայնիվ, երբեմն կարող են առաջանալ գինեկոլագիական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտացված բժշկական օգնություն։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը, լինելով լավագույնը Երևանում, պատրաստ է Ձեզ մատուցել բարձրակարգ օգնություն՝ պահպանելով Ձեր առողջությունն ու հարմարավետությունը։
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են գինեկոլոգիական (նաև՝ ուռուցքային) հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժումներ՝ նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություններին։ Լավագույն, մասնագիտացված (վիրաբուժական, ուրոլոգիական, գինոկոլոգիական) թիմի շնորհիվ իրականացվում են նաև բարդ համակցված վիրահատական միջամտություններ։
Ծառայության մասին
«Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգները փորձառու բժիշկներ են, ովքեր ունեն բարձրագույն որակավորում և մեծ փորձ կանանց առողջության ոլորտում։ Մեր լավագույն թիմը պատրաստ է որակյալ օգնություն ցուցաբերել՝ կանխարգելիչ հետազոտություններից մինչև վիրահատական միջամտություններ։ Ծառայության շրջանակներում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ։
Մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունները ներառում են.
- հղի կանանց նախածննդյան մոնիթորինգ (ներառում է բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունների առկայությունը),
- նախածննդյան նախապատրաստումը ծննդաբերության` ըստ Լամազի ծրագրի, երբ զուգընկերը մասնակցում է ծննդաբերությանը,
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, կանխարգելում և բուժում (պահպանողական և վիրահատական),
- օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինինգային ծրագրի իրականացում (ԲՀԿ-թեստ, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), դենսիտոմետրիա),
- անպտղություն` ամուսնական զույգի մոտ. հետազոտություն, ախտորոշում և բուժում,
- մասնագիտական խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, գենետիկ, ուրոլոգ, ռեպրոդուկտոլոգ, նյարդաբան, սրտաբան և այլն),
- հակաբեղմնավորման մեթոդներ, բեղմնավորման եղանակներ, ընտանիքի պլանավորման հարցեր:
Ուռուցքաբանական ծառայությունների մասին ավելին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Այցելության ցուցումներ
Խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ այցելել գինեկոլոգի՝ կանանց վերարտոդրողական համակարգի ընդհանուր հետազոտություն և առողջական վիճակի ստուգման համար, նույնիսկ եթե ախտանիշներ չկան։ Դա կօգնի բացահայտել հնարավոր խնդիրները վաղ փուլում։
Գինեկոլոգի պետք է դիմել, եթե՝
- Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ
- Ցավ՝ որովայնի ստորին հատվածում կամ հեշտոցային ցավ
- Սեռական օրգանների շրջանում աննորմալ արտահոսք, քոր, այրում կամ ցավ
- Հղիության պլանավորում
- Հակաբեղմնավորման մեթոդների ընտրություն
- Կլինիկական թեստեր և սքրինինգ
Կարևոր է հիշել, որ կանոնավոր այցելությունները գինեկոլոգին օգնում են պահպանել կանանց վերարտադրողական համակարգի առողջությունը և հայտնաբերել հնարավոր խնդիրները վաղ փուլերում, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը: Եթե ձեր առողջության հետ կապված կասկածներ կամ հարցեր ունեք, մի հապաղեք դիմել ձեր գինեկոլոգին խորհրդատվության համար:
Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական, բջջաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, դուպլեքս սքանավորում, էնդոսկոպիկ հետազոտություններ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
«Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Լավ գինեկոլոգի կարող եք դիմել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք: