Օնկոգինեկոլոգիա
Ծառայության գործունեության շրջանակում իրականացվում է գինեկոլոգիայում ուռուցքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություններին: Բազմամասնագիտական թիմի (վիրաբուժական, ուրոլոգիական, գինեկոլոգիական) շնորհիվ` համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:
Օնկոգինեկոլոգիական ծառայության հիմնական ուղղությունը բարորակ և չարորակ ուռուցքների, կանանց սեռական օրգանների նախաուռուցքային ախտաբանության վիրաբուժությունն է: Պացիենտների ախտորոշումն ու բուժումը կատարվում է` համաձայն միջազգային ուռուցքաբանական ուղեցույցերի (NCCN: Բարդ ուռուցքաբանական միջամտությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով` շահագործելով վերջին սերնդի Karl Storz ընկերության էնդոսկոպիկ սարքերը: Իրականացվում են արմատական օնկոգինեկոլոգիական, գինեկոլոգիական, ուրոգինեկոլոգիական, կրծքագեղձի վիրահատություններ:
Ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացում կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն:
Ծառայությունները ներառում են.
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում (պահպանողական և վիրահատական),
- արգանդի վզիկի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինիգային ծրագրերի իրականացում:

Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական, բջջաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, դուպլեքս սքանավորում, էնդոսկոպիկ հետազոտություններ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Մասնագետները վերապատրաստվել են Հարվարդի և Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում, Եվրոպայի կլինիկաներում (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Գերմանիա): Բուժման գործընթացները կազմակերպվում են միջազգային ուղեցույցներով:
Հիվանդությունների ցանկը
Արգանդի ուռուցք
Արգանդի պարանոցի ուռուցք
Արտաքին էնդոմետրիոզ
Գենիտալ էնդոմետրիոզ
Ձվարանի ուռուցք
Ձվարանների թարախակալված կամ կպումներով բարդացած ուռուցք
Ձվարանների ինտրալիգամենտար տեղակայում ունեցող ուռուցքներ
Ձվարանների տոտիկ ունեցող ուռուցքներ
Սրածայր կոնդիլոմա
Բժիշկներ
Նորություններ
Աշխարհահռչակ Գերմանական Շարիտե հիվանդանոցի ղեկավարի այցը «Նաիրի» ԲԿ
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են
«Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ձգտում է դառնալ ESGO-ի թրեյնինգ կենտրոն։ ESGO-ի ներկայացուցիչները մասնագիտական աուդիտ են իրականացնում։
Նաիրի ԲԿ-ի բժիշկների ներդրումը միջազգային բժշկության մեջ
Եվրոպական օնկոգինեկոլոգիական միության (ESGO) կողմից լույս է տեսել գինեկոլոգիական օնկոլոգիայի 2023թ-ի պլատինե դասագիրք-ձեռնարկը,որի համահեղինակն է նաև «Նաիրի» ԲԿ-ի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը
Գտիր քո բժշկին և վստահիր նրան
Հայտնի երգչուհի Նառա Վարդանյանը հաղթահարել է քաղցկեղը․ նա իր առողջությունը վստահել է Հայաստանի լավագույն բժշկական կենտրոնի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի լավագույն մասնագետներին
Նաիրի ԲԿ-ի օնկոլոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը մասնակցել է Գինեկոլոգիական Ուռուցքաբանության Եվրոպական Միության տարեկան կոնգրեսին
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, գինեկոլոգ-ուռուցքաբան , Եվրոպական օնկոգինեկոլոգիական միության(ESGO) խորհրդի անդամ Արտեմ Ստեփանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած Գինեկոլոգիական Ուռուցքաբանության Եվրոպական Միության տարեկան կոնգրեսին։
Նաիրի ԲԿ-ի օնկոլոգինեկոլոգիական ծառայության ղեկավարը եվրոպական ուղեցույցների համահեղինակ է
Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` Նաիրի ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը
Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից
Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում․․․
Ուշադրություն. առաջին անգամ ստեղծվել է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն
Առաջին անգամ ստեղծվել է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն, որն նախքան բիոփսիան ապահովում է առավելագույն ճշգրիտ ախտորոշում․․․
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում
Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը․․․
ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. երջանիկ ընտանիք և հասարակություն (Տեսանյութ)
Յուրաքանչյուր օր, ավելի քանի 40 րոպե կանայք և աղջիկները ծախսում են իրենց արտաքին տեսքի վրա՝ շատ հաճախ չափսոսալով և՛ ժամանակը և՛ գումարը...
Ձվարանի քաղցկեղ, ցիտոռեդուկտիվ վիրահատություն
Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանում է Արտեմ Ստեփանյանը․․․
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն
ESGO-ն օնկոգինեկոլոգիական ասպարեզում ծանրակշիռ ազդեցություն ունեցող կազմակերպություն է, որն ունի ծառայության որակը գնահատող շատ խիստ չափորոշիչներ․․․
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ
Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական
Բացառիկ հնարավորություն հայ մասնագետների համար
«Նաիրի» բժշկական կենտրոնի և Շտորց ընկերության համագործակցության շնորհիվ կազմակերպվել էր կոնֆերանս «Լապարոսկոպիան օնկոգինեկոլոգիայում»․․․
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության նվաճումների գրավականը
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական և կոնքաին վիրաբուժության ծառայությունում իրականացվում են օնկոգինեկոլոգիական բոլոր տեսակի վիրահատությունները․․․
Արցախի ուռուցքաբանական դիսպանսերում իրականացվել է քաղցկեղի վիրահատություն
Արտեմ Ստեփանյանի գլխավորությամբ Արցախի առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում իրականացվել է արգանդի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն․․․
