Ծառայությունը հագեցած է համաշխարհային առաջատար արտադրողների ժամանակակից բուժախտորոշիչ սարքերով, որոնք ամբողջ աշխարհում կիրառվում են որպես ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներ: Սա հնարավորություն է տալիս կիրառել աչքի հետազոտության նորագույն տեխնոլոգիաները և մեթոդները, հայտնաբերել աչքի գրեթե բոլոր հիվանդությունները և բուժել:
Առանձնահատկությունները
Ծառայության շրջանակում կիրառվում են աչքի հետազոտման հետևյալ եղանակները.
պվտոռեֆրակտոմետրիա,
պնևմոտոնոմետրիա,
տեսողության սրության որոշում,
համակարգչային պերիմետրիա,
օպտիկական կոհերենտ շերտագրություն,
եղջերաթաղանթի համակարգչային տեղագրություն,
ցիկլոպլեգիայի պայմաններում` ռեֆրակցիայի որոշում,
ճնշման չափում` ըստ Գոլդմանի,
բիոմիկրոսկոպիա,
օֆթալմոսկոպիա,
օֆթալմոսկոպիա` լայնացրած բբով,
գերձայնային պախիմետրիա,
գերձայնային կենսաչափում,
օպտիկական պախիմետրիա, կենսաչափում և կերատոմետրիա,
կենսաչափում ԻՕԼ-ի (ինտրաօկուլյար լինզայի) ուժի հաշվարկով,
գոնիոսկոպիա,
ակնախնձորի В- սքանավորում,
գերիշխող աչքի որոշում,
ֆլուրեսցենտային անգիոգրաֆիա,
ֆլոումետրիա (անհատական նորմալ ներակնային ճնշման որոշում):
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․