Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Ծառայությունն իրականացնում է ուղեղային քրոնիկ և սուր արյան շրջանառության խանգարումների, նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հիվանդությունների, բորբոքային, աուտոիմուն, հետվնասվածքային գենեզի, շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններ։
Առանձնահատկությունները
Կենտրոնն առանձնանում է հետևյալ ծառայությունների մատուցմամբ.
ողնաշարի բնածին, ուռուցքային կամ վնասվածքային ախտահարումների ժամանակ` ֆիքսացիոն վիրահատություններ (տիտանե իմպլանտների և ոսկրային ցեմենտների կիրառմամբ), մաշկանց խորդոտոմիա, վերտեբրոպլաստիկա` ոսկրային ցեմենտով, ուռուցքների՝ աբլացիայի եղանակով` այրում և հեռացում, հիպոֆիզի ուռուցքների էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններ` առանց գանգահատման (ստացիոնար բուժումը չի գերազանցում 5-6 օրը):
տարբեր բնույթի ցավային համախտանիշերի (եռորյակ նյարդի նևրալգիա, սպոնդիլոարթրոզ) ժամանակ` ողնաշարի ախտահարված հոդերի զգացողական ճյուղերի դեներվացիա` Cosman RF տեխնոլոգիայով,
կայուն մշտական ցավային համախտանիշով տառապող պացիենտների ողնաշարի ստիմուլիացիա (spine stimulation),
գլխուղեղի բնածին և ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժում` MEDTRONIC ընկերության արտադրության STEALTHSTATION STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգի, INTEGRA ընկերության արտադրության ներվիրահատական ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ` նվազագույնի հասցնելով հնարավոր բարդությունների հավանականությունը,
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․