Նյարդավիրաբուժության և նյարդաբանության կենտրոնը ստեղծվել է նյարդավիրաբուժական և նյարդաբանական ծառայությունների աշխատանքի օպտիմալացման, պրոֆիլային բուժառուներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի լավացման նպատակով։ Գտնվելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կազմում՝ հնարավորություն ունի ապահովել կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում։ Մահճակալային ֆոնդը կազմված է առանձին հարմարավետ հիվանդասենյակներից։ Վիրասրահը համալրված է ամենաժամանակակից նյարդավիրաբուժական սարքերով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հանրապետությունում եզակի նյարդավիրաբուժական միջամտություններ՝ ցանկացած բարդության։
Նյարդային համակարգի ուռուցքաբանական ծառայությունների մասին ավելին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Նյարդավիրաբուժության ոլորտում Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ մեր կողմից է կիրառվել և ակտիվորեն ներդրվել մաշկանց (առանց կտրվածքի) էնդոսկոպիկ միջամտությունները։ Ներկայում կատարվել են թե՛ գլխի և թե՛ ողնաշարի հարյուրավոր էնդոսկոպիկ վիրահատություններ բարենպաստ ելքերով։
Սարքերով հագեցվածությունը թույլ է տալիս վիրահատությունները կատարել անվտանգ։ Դա հասանելի է դառնում այնպիսի մեթեդների օգտագործման արդյունքում, ինչպիսիք են նեյրոնավիգացիան, ներվիրահատական նեյրոմոնիտորինգը։
«Նաիրի» ԲԿ նյարդավիրաբուժության և նյարդաբանության կենտրոնը միակն է Հայաստանում, որ հնարավորություն ունի ապահովել բուժման բարձր որակ ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բնագավառում՝ տիրապետելով բարձրակարգ հմտությունների և ժամանակակից սարքերի։
Հանրապետությունում «Նաիրի» ԲԿ–ն միակն է, որտեղ կատարվում են գլխուղեղի արթուն վիրահատություններ՝ հիվանդի պարզ գիտակցությամբ, ապահովելով համապատասխան անեսթեզիոլոգիական պայմաններ՝ հնարավորություն ստանալով գլխուղեղի ուղղակի քարտեզավորման համար, ինչը նվազագույնի է հասցնում հետվիրահատական բարդությունների առաջացումը (խոսքի, շարժողական, զգացողական ֆունկցիաների պահպանում և այլն)։
Նյարդաբանի այցելության ցուցումներ՝
- Գլխացավեր և միգրեն
- Էպիլեպսիա
- Գլխապտույտ և հավասարակշռության խնդիրներ
- Թմրություն և թուլություն վերջույթներում
- Համակարգման խնդիրներ և ցնցումներ
- Մեջքի և պարանոցի ցավեր
- Քնի խանգարումներ
- Նևրոպաթիաներ և նևրիտներ
- Նևրոզներ և նևրոզի նման պայմաններ
- Դեմենիցա և ճանաչողական խանգարում
Իրագործվում են հետևյալ վիրահատությունները.
- գլխուղեղի և ողնաշարի ուռուցքներ,
- հիպոֆիզի նորագոյածություններ,
- գանգուղեղային և ողնուղեղային վնասվածքներ,
- 3D մոդելավորմամբ տիտանե թիթեղով կրանիոպլաստիկա,
- ողնաշարի ճողվածքներ, ստենոզներ,
- ողերի կոտրվածքների էնդոսկոպիկ ցեմենտավորում,
- ողնաշարի ֆիքսացիա,
- եռորյակ նյարդի ցավային համախտանիշ,
- դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական բուժում։
Հիվանդությունների ախտորոշման համար կատարվում են.
- համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
- ՀՏ և ՄՌՏ-անգիոգրաֆիա,
- էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), ստերեո-ԷԷԳ (ՍԷԷԳ),
- ներվիրահատական նեյրոմոնիտորինգ,
- գլխուղեղի բաց և փակ քարտեզավորում,
- գլխի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում,
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
- էխոսրտագրություն (ԷխոՍԳ),
- Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
- արյան լաբորատոր հետազոտության լայն սպեկտոր:
Երևանի լավագույն նյարդաբանները և նեյրովիրաբույժները աշխատում են Նաիրի ԲԿ-ում :
Եթե ցանկանում եք դիմել լավագույն նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին, ապա կարող եք գրանցվել զանգահարելով +37410536933 և +37499991616 հեռախոսահամարներին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք: