Ի՞նչ է միջողնային ճողվածքը
Միջողնային ճողվածքը հիվանդություն է, որի դեպքում միջողնային սկավառակի թելքավոր օղակը պատռվում է, իսկ նրա պարունակությունը դուրս է գալիս: Սա կարող է սեղմել նյարդային արմատները կամ ողնուղեղը՝ առաջացնելով ցավ, թմրածություն և շարժունակության սահմանափակում:
Միջողնային ճողվածքի ախտանիշները
Միջողնային ճողվածքը կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով․
- Մեջքի կամ վզի ցավ, որը ուժեղանում է շարժումների ժամանակ,
- Ցավի տարածում դեպի վերին կամ ստորին վերջույթներ,
- Թմրածություն և ծակծկոց ձեռքերում կամ ոտքերում,
- Մկանային թուլություն,
- Ողնաշարի շարժունակության սահմանափակում,
- Ծանր դեպքերում՝ կոնքային օրգանների ֆունկցիայի խանգարումներ։
Ախտորոշում
Միջողնային ճողվածքի ախտորոշումը ներառում է․
- ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) – ամենաինֆորմատիվ մեթոդը, որը թույլ է տալիս որոշել ճողվածքի չափերն ու տեղակայումը,
- ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) – օգտագործվում է ՄՌՏ-ի անհնարինության դեպքում,
- Ռենտգենագրություն – օգնում է հայտնաբերել ուղեկցող փոփոխությունները ողնաշարում,
- Էլեկտրոմիոգրաֆիա – գնահատում է նյարդային կառույցների վնասման աստիճանը։
![Միջողնային ճողվածքի հեռացման վիրահատություն](https://nairimed.com/file/editor-173934350267ac468ed9cd9.png)
Երբ է անհրաժեշտ վիրահատական միջամտություն
Միջողնային ճողվածքի հեռացման վիրահատությունը կատարվում է, երբ․
- պահպանողական բուժումը (դեղորայք, ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա) արդյունք չի տալիս,
- ցավային համախտանիշը շատ արտահայտված է և չի վերանում դեղորայքով,
- աճում է վերջույթների թուլությունը,
- խանգարվում է կոնքային օրգանների ֆունկցիան,
- զգալիորեն նվազում է կյանքի որակը։
«Նաիրի»-ում իրականացվում են միջողնային ճողվածքների բուժման ժամանակակից և նվազ ինվազիվ բոլոր մեթոդները, ինչը նվազագույնի է հասցնում վիրահատական վնասվածքը և արագացնում վերականգնումը․
- Միկրոդիսկէկտոմիա – ճողվածքի հեռացում փոքր կտրվածքի միջոցով՝ միկրոսկոպի կիրառմամբ։ Տեխնիկան նվազագույն վնաս է հասցնում շրջակա հյուսվածքներին, նվազեցնում բարդությունների ռիսկը և ապահովում արագ վերականգնում,
- Էնդոսկոպիկ դիսկէկտոմիա – իրականացվում է փոքր անցք կատարելով՝ էնդոսկոպի օգնությամբ, ինչը կրճատում է հիվանդանոցում մնալու և վերականգնման ժամկետները,
- Լազերային վապորիզացիա – միջողնային սկավառակի մի մասը գոլորշիացվում է լազերով, ինչը նվազեցնում է ճնշումը նյարդային վերջավորությունների վրա,
- Նուկլեոպլաստիկա (սառը պլազմայի կոագուլյացիա) – նվազ ինվազիվ մեթոդ, որը սառը պլազմայի միջոցով նվազեցնում է ճողվածքի ծավալը և նվազեցնում նյարդային կառույցների սեղմվածությունը,
- Պերկուտան դիսկէկտոմիա – կատարվում է փոքր անցքի միջոցով հատուկ գործիքներով, ինչը նվազագույնի է հասցնում հյուսվածքների վնասվածքը,
- Պեդիկուլոֆիքսացիա – ողնաշարի կայունացման մեթոդ, որը կիրառվում է բարդ դեպքերում, ինչպես օրինակ՝ կրկնվող ճողվածքներ կամ ողնաշարի հատվածի անկայունություն։
Բոլոր վիրահատությունները «Նաիրի»-ում կատարվում են նորագույն սարքավորումների և նվազ ինվազիվ մեթոդների կիրառմամբ, ինչը զգալիորեն կրճատում է վերականգնման շրջանը։
Առաջատար մասնագետ
«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և նեյրովիրաբուժության բաժանմունքում միջողնային ճողվածքների վիրահատությունները կատարում է Արման Հակոբյանը, բժշկական գիտությունների դոկտոր, բաժանմունքի ղեկավար։ Նա մասնագիտացած է նեյրովիրաբուժության ժամանակակից մեթոդների վրա, ներառյալ նվազ ինվազիվ տեխնիկաներն ու ողնաշարի կայունացման բարդ վիրահատությունները, ինչպիսին է պեդիկուլոֆիքսացիան։ Բարձր մասնագիտական հմտությունների և տարիների փորձի շնորհիվ պացիենտները ստանում են արդյունավետ և անվտանգ բուժում։
Վիրահատությանը նախապատրաստում
Միջամտությունից առաջ պացիենտը անցնում է լրիվ հետազոտություն, որը ներառում է՝
- Արյան անալիզներ,
- ԷՍԳ (էլեկտրասրտագրություն),
- Անզգայացման խորհրդատվություն։
Վիրահատությունից մի քանի օր առաջ խորհուրդ է տրվում դադարեցնել արյան մակարդելիությունը նվազեցնող և բորբոքումն ընկճող դեղամիջոցների ընդունումը։
Վերականգնում միջողնային ճողվածքի հեռացումից հետո
Հետվիրահատական շրջանում կարևոր է հետևել բժշկի հանձնարարականներին․
- Խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
- Անհրաժեշտության դեպքում կրել օրթոպեդիկ կորսետ,
- Անցնել ֆիզիոթերապիայի և բուժական ֆիզկուլտուրայի կուրս,
- Վերահսկել մարմնի քաշը և պահպանել ճիշտ կեցվածք։
Լիարժեք վերականգնումը տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
Ինչո՞ւ դիմել «Նաիրի»
- Փորձառու նեյրովիրաբույժներ,
- Բուժման նորագույն մեթոդների կիրառում,
- Բարձր տեխնոլոգիական սարքավորումներ,
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդին,
- Բոլոր նվազ ինվազիվ մեթոդների կիրառություն՝ վերականգնման ժամկետները կրճատելու համար։
Հասցե՝ ք. Երևան, «Նաիրի» բժշկական կենտրոն
Հեռախոս՝ +374 96601560