logo
JCI GOLD SEAL
8900

Նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն

Նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն

Ծառայությունն իրականացնում է ուղեղային քրոնիկ և սուր արյան շրջանառության խանգարումների, նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հիվանդությունների, բորբոքային, աուտոիմուն, հետվնասվածքային գենեզի, շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններ։

Նյարդավիրաբուժության և նյարդաբանության կենտրոնը ստեղծվել է նյարդավիրաբուժական և նյարդաբանական ծառայությունների աշխատանքի օպտիմալացման, պրոֆիլային բուժառուներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի լավացման նպատակով։ Գտնվելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կազմում՝ հնարավորություն ունի ապահովել կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում։ Մահճակալային ֆոնդը կազմված է առանձին հարմարավետ հիվանդասենյակներից։ Վիրասրահը համալրված է ամենաժամանակակից նյարդավիրաբուժական սարքերով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հանրապետությունում եզակի նյարդավիրաբուժական միջամտություններ՝ ցանկացած բարդության։

Նյարդային համակարգի ուռուցքաբանական ծառայությունների մասին ավելին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նյարդավիրաբուժության ոլորտում Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ մեր կողմից է կիրառվել և ակտիվորեն ներդրվել մաշկանց (առանց կտրվածքի) էնդոսկոպիկ միջամտությունները։ Ներկայում կատարվել են թե՛ գլխի և թե՛ ողնաշարի հարյուրավոր էնդոսկոպիկ վիրահատություններ բարենպաստ ելքերով։

Սարքերով հագեցվածությունը թույլ է տալիս վիրահատությունները կատարել անվտանգ։ Դա հասանելի է դառնում այնպիսի մեթեդների օգտագործման արդյունքում, ինչպիսիք են նեյրոնավիգացիան, ներվիրահատական նեյրոմոնիտորինգը։

Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)

«Նաիրի» ԲԿ նյարդավիրաբուժության և նյարդաբանության կենտրոնը միակն է Հայաստանում, որ հնարավորություն ունի ապահովել բուժման բարձր որակ ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բնագավառում՝ տիրապետելով բարձրակարգ հմտությունների և ժամանակակից սարքերի։

Հանրապետությունում «Նաիրի» ԲԿ–ն միակն է, որտեղ կատարվում են գլխուղեղի արթուն վիրահատություններ՝ հիվանդի պարզ գիտակցությամբ, ապահովելով համապատասխան անեսթեզիոլոգիական պայմաններ՝ հնարավորություն ստանալով գլխուղեղի ուղղակի քարտեզավորման համար, ինչը նվազագույնի է հասցնում հետվիրահատական բարդությունների առաջացումը (խոսքի, շարժողական, զգացողական ֆունկցիաների պահպանում և այլն)։

Նյարդաբանի այցելության ցուցումներ՝

  • Գլխացավեր և միգրեն
  • Էպիլեպսիա
  • Գլխապտույտ և հավասարակշռության խնդիրներ
  • Թմրություն և թուլություն վերջույթներում
  • Համակարգման խնդիրներ և ցնցումներ
  • Մեջքի և պարանոցի ցավեր
  • Քնի խանգարումներ
  • Նևրոպաթիաներ և նևրիտներ
  • Նևրոզներ և նևրոզի նման պայմաններ
  • Դեմենիցա և ճանաչողական խանգարում

Իրագործվում են հետևյալ վիրահատությունները.

  • գլխուղեղի և ողնաշարի ուռուցքներ,
  • հիպոֆիզի նորագոյածություններ,
  • գանգուղեղային և ողնուղեղային վնասվածքներ,
  • 3D մոդելավորմամբ տիտանե թիթեղով կրանիոպլաստիկա,
  • Պարկինսոնի հիվանդության վիրաբուժական բուժում,
  • ողնաշարի ճողվածքներ, ստենոզներ,
  • ողերի կոտրվածքների էնդոսկոպիկ ցեմենտավորում,
  • ողնաշարի ֆիքսացիա,
  • եռորյակ նյարդի ցավային համախտանիշ,
  • դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական բուժում։

Նյարդաբան Երևանում

Հիվանդությունների ախտորոշման համար կատարվում են.

  • համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
  • ՀՏ և ՄՌՏ-անգիոգրաֆիա,
  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), ստերեո-ԷԷԳ (ՍԷԷԳ),
  • ներվիրահատական նեյրոմոնիտորինգ,
  • գլխուղեղի բաց և փակ քարտեզավորում,
  • գլխի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում,
  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • էխոսրտագրություն (ԷխոՍԳ),
  • Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
  • արյան լաբորատոր հետազոտության լայն սպեկտոր:

Երևանի լավագույն նյարդաբանները և նեյրովիրաբույժները աշխատում են Նաիրի ԲԿ-ում :

Եթե ցանկանում եք դիմել լավագույն նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին, ապա կարող եք գրանցվել զանգահարելով +37410536933 և +37499991616 հեռախոսահամարներին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը

Գլխուղեղի և ողնուղեղի արյան շրջանառության քրոնիկ խանգարումներ

Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ

Շարժողական խանգարումներ

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի բորբոքային ախտահարումներ

Պոլինեյրոպաթիաներ

Նևրոտիկ և սոմատոգեն խանգարումներ

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի դեմելիզացնող հիվանդություններ

Բժիշկներ

Նորություններ

Photo

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի կենսական հատվածները։

Իմանալ ավելին ⟶
Photo

Էպիլեպսիայի բուժում Նաիրի ԲԿ-ում

Մեթոդն օգնում է զգալիորեն նվազեցնել բուժառույի նոպաների հաճախականությունը և դեղամիջոցների չափաբաժինը

Իմանալ ավելին ⟶
Photo

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում՝ տարբեր հիվանդությունների ախտորոշման և նյարդամկանային համակարգի վիճակը գնահատելու համար։ 

Իմանալ ավելին ⟶
Photo

Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում

Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները: 

Դիմային նյարդի ախտահարումն իրենից ներկայացնում է նյարդաբանական խնդիր և կարող է հանգեցնել դեմքի մկանների շարժունակության ժամանակավոր խանգարման: 

Իմանալ ավելին ⟶
Photo

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ, ապա անհրաժեշտ է կատարել էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

Իմանալ ավելին ⟶

Օտարերկրյա քաղաքացիները վստահում են «Նաիրի» բժշկական կենտրոնին

38-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ելենա Շիլինան երկար տարիներ տառապում էր ողնաշարի սկավառակի ճողվածքով, որը ժամանակի ընթացքում առաջացրել էր ուժեղ ցավեր և վերջույթի թմրածություն։
Իմանալ ավելին ⟶
Photo

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն

ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։  

Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն հինգ տարի է, ինչ ներդրվել է գլխուղեղի վիրահատությունների կատարման անվտանգ և նոր մեթոդ: Ներկայում կենտրոնի նյարդավիրաբուժական թիմը հասել է մասնագիտական այնպիսի բարձունքի․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կրիոթերապիա՝ հետվիրահատական վերականգնողական բուժում

Մեր պացիենտը պատմում է իր զգացողությունների մասին...

Իմանալ ավելին ⟶
Photo

Գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ․ Արման Հակոբյան


Հերթական հաղթանակը և ձեռքբերումը։ Գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ․․․


Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխուղեղի հեմատոմայի հեռացում «Նաիրի» ԲԿ-ում

Տեսանյութ

Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխուղեղի քիչ հանդիպող նորագոյացության` երրորդ փորոքի կոլոիդ կիստայի հեռացում

Ուշագրավ է այն, որ այս նորագոյացությունները բարորակ են և կյանքի ընթացքում մարդ այն չի զգում, սակայն չվիրահատելու դեպքում վերջինս կարող է պատճառ հանդիսանալ հանկարծամահության․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Մեկ տարի առաջ Եվրոպայում, իսկ այսօր արդեն Հայաստանում` Նաիրի ԲԿ-ում

Մոտավորապես մեկ տարի առաջ հրապարակեցինք տեղեկատվություն, թե ինչպես էին իտալացի բժիշկները կատարում գլխուղեղի վիրահատություն, որի ժամանակ հիվանդը ջութակ էր նվագում...

Իմանալ ավելին ⟶
Photo

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին

Իմանալ ավելին ⟶
Photo

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը

«Նաիրի»  բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ  նյարդավիրաբուժական վիրահատություններ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Էպիլեպսիայի վիրահատական բուժում

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ, որոնց ժամանակ որևէ դեպք նման չէ նախորդին...

Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ

Իմանալ ավելին ⟶
Photo

Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը

Նոր մեթոդով շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ

Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ

Ե՞րբ են ցուցված այս վիրահատությունները: Բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առաջացում են ողնաշարի հենաշարժիչ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք

Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առայսօր սև գույնի միջողային աճառի ճողվածքի չէինք հանդիպել...

Իմանալ ավելին ⟶