Հաշվի առնելով թոքի քաղցկեղի տարածվածության բարձր ցուցանիշները, ծառայությունն առավել կարևորում է քաղցկեղի վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Դա հնարավոր է կազմակերպել հագեցած ռադիոլոգիական ծառայության (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) և ժամանակակից բրոնխոսկոպի միջոցով, որոնք երաշխավորում են իրականացնել առավել ճշգրիտ բիոպսիա:
Ընդհանուր տեղեկատվություն
Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտում՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար: Կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն:
Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Ծառայության շրջանակում կատարվում է արյան գազային կազմի որոշում, թոքերի շնչական ֆունկցիայի գնահատում` ժամանակակից սպիրոմետրի միջոցով:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․