Պացիենտի կրթություն

Ակնե (կորյակային հիվանդություն)

Մազապարկերի, ճարպագեղձերի և նրանց արտատար ծորանների բորբոքումը հանգեցնում է կորյակների առաջացմանը:

Հանդիպում են կորյակների մի քանի տեսակներ.

  • սովորական (առաջանում են երիտասարդների մոտ` սեռական հասունացման շրջանում), 
  • կարմիր (առաջանում է ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ), 
  • դեղորայքային (առաջանում է յոդի, բրոմի, կորտիկոստերոիդների երկարատև օգտագործման ժամանակ), 
  • մասնագիտական (առաջանում է մաշկի մասնագիտական ախտոտվածության դեպքում, օրինակ` խեժից, նավթից, քլորի միացությունից և այլն):

Կլինիկական պատկերը բնորոշվում է ցանով` սեբորեայով ախտահարված տարածքների վրա (դեմք, կուրծք, մեջք): Կոմեդոններում (ճարպային խցաններ) առաջանում են բորբոքային պարկիկներ (պապուլային կորյակներ), որոնք հետագայում վերածվում են տարբեր չափերի և խորության թարախային գոյացությունների (պուստուլեզային և ֆլեգմոնոզային կորյակներ): Որոշ դեպքերում թարախի առաջացումը սկսվում է մաշկի խոր շերտերից, որի հետևանքով  առաջանում են փափուկ կիսագնդիկային պարկեր` կապտակարմրավուն երանգի (կոնգլոբատային կորյակներ): Հետագայում դրանց պարունակությունը չորանում է և ընկնում` թողնելով կապտավարդագույն երանգի բծեր և սպիներ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն